Logo

Հայաստանի Մ19 հավաքականն սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.11.2021Հայկական ֆուտբոլ
Հայաստանի Մ19 հավաքականն սկսում է նախապատրասվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին - Հայաստանի Մ19 հավաքականն սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին

Հայաստանի Մ19 հավաքականն սկսում է նախապատրաստությունը ԵՎՐՈ Մ19-ի որակավորման խմբային փուլի հանդիպումներին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 5-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Գլխավոր մարզիչը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան – ԲԿՄԱ

Անդրանիկ Մարտիրոսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»

Ռուբեն Աբրահամյան – «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Հովհաննես Գևորգյան – ԲԿՄԱ

Գոռ Առաքելյան – ԲԿՄԱ

Յուրի Մարտիրոսյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ

Էդգար Փիլոյան – «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Նարեկ Մանուկյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Տիգրան Յաղմուրյան – «Արարատ-Արմենիա»

Տիգրան Սարգսյան – «Նոա»

Համլետ Սարգսյան – «Ուրարտու»

Հարություն Ասատրյան – ԲԿՄԱ

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Վահրամ Մախսուդյան – ԲԿՄԱ

Սպարտակ Հայրապետյան – ԲԿՄԱ

Համլետ Մինասյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ

Լևոն Վարդանյան – «Փյունիկ»

Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ

Նոյեմբերի 8-ին Հայաստանի Մ19 հավաքականը կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 10-16-ը կկայանան ԵՎՐՈ Մ19-ի որակավորման 11-րդ խմբի հանդիպումները։ Մեր պատանիները կմրցեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հասակակիցների հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա