Logo

Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Մալթային

16:11 / 04.04.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն անհաջող մեկնարկեց Հայաստանում ընթացող ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Մ19 առաջնության երկրորդ փուլի ընտրական մինի-մրցաշարում:

Առաջին տուրում հայ մարզուհիներն Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում մրցեցին Մալթայի Մ19 հավաքականի հետ ու պարտվեցին 1:4 հաշվով։ Դաշտի տերերը հեղինակության գոլը խփեցին ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ Տաթև Խաչատրյանը («Արարատ-Արմենիա»):

Երկրորդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականն ապրիլի 10-ին կմրցի Ֆարերյան կղզիների թիմի հետ։

Հայաստան Մ-19 - Մալթա Մ-19` 1:4 

Գատ, 3 (11մ), Սալիբա, 15, 85, Ֆեռուջա, 58 - Խաչատրյան, 90+2

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա