Մինչև 21 տարեկանների Հայաստանի հավաքականն այսօր Եվրոպայի 2023 թվականի առաջնության ընտրական խաղում հյուրընկալվելու է Սերբիայի հասակակից ընտրանուն։
Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջնական հայտացուցակը, որը ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Մ21 հավաքականի վերջնական հայտացուցակը.
Հարություն Մելքոնյան, Անտոնի Կազարյան, Արսեն Գալստյան, Արման Ղազարյան, Արտյոմ Գյուրջյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Միքայել Միրզոյան, Մարտին Գրիգորյան, Ժիրայր Շաղոյան, Գևորգ Տարակչյան, Արման Ներսիսյան, Կարեն Նալբանդյան, Դարոն Իսկենդերյան, Լյովա Կարապետյան, Արամ Խամոյան, Էրիկ Սիմոնյան, Նարեկ Ալավերդյան, Երջանիկ Ղուբասարյան, Արմեն Հովհաննիսյան։
Սերբիայի Բաչկա Տոպոլա քաղաքում նախատեսված խաղն սկսվելու է Երևանի ժամանակով 18:00-ին:
Հայաստանի հավաքականը 6 խաղում վաստակած 3 միավորով եզրափակում է H խմբի մրցաշարային աղյուսակը։ Միակ հաղթանակը մեր թիմը տարել է Ֆարերյան կղզիների հասակակից ընտրանու նկատմամբ (2։0)։ Երևանյան խաղում հայ ֆուտբոլիստները 1։4 հաշվով պարտվել են սերբերին։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո