Logo

Հայաստանի Մ21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Սերբիայի ընտրանուց (տեսանյութ)

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 07.10.2021Հայկական ֆուտբոլ

Հայաստանի Մ21 հավաքականը Եվրո 2023-ի ընտրական փուլի 4-րդ տուրում մրցեց Սերբիայի Մ21 հավաքականի հետ ու պարտություն կրեց։

Արձանագրվեց 1-4 հաշիվը։ Առաջին խաղակեսում Միրզորյանի խփած գոլին (36′), երկրորդ խաղակեսում պատասխանեցին Երակովիչը (56′), Թերզիչը (85′), Թեդիչը (88′), Գավրիչը (90+6′):

Այս խաղից հետո Հայաստանի Մ21 հավաքականը վաստակած 3 միավորով 5-րդն է H խմբի մրցաշարային աղյուսակում։ Սերբիան 4 միավորով 4-րդն է։

Մեր ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ տանը մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Սերբիան նույն օրը կրկին տնային հանդիպում կանցկացնի. մրցակիցը Ֆրանսիայի Մ21 հավաքականն է։

Հայաստան Մ21 1-4 Սերբիա Մ21

Գոլերը՝ 1-0 Միրզոյան (36′), 1-1` Երակովիչ (56′), 1-2` Թերզիչ (85′), 1-3 (Թեդիչ 88՛), 1-4 (Գավրիչ 90+6՛)

Սերբիայի Մ21 հավաքականի առաջին գոլը (Երակովիչ 56՛)

Սերբիայի Մ21 հավաքականի երկրոդ գոլը (Թերզիչ 85՛)

Սերբիայի Մ21 հավաքականի երրորդ գոլը (Տեդիչ 88՛)

Սերիբայի Մ21 հավաքականի չորրորդ գոլը (Գավրիչ 90+6՛)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա