Logo

Հայաստանի Մ21 հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ֆրանսիայում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.11.2021Հայկական ֆուտբոլ
Հայաստանի Մ21 հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ֆրանսիայում - Հայաստանի Մ21 հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ֆրանսիայում

ԵՎՐՈ Մ21-ի որակավորման H խմբի վեցերորդ տուրի Ֆրանսիա – Հայաստան խաղին ընդառաջ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 10-ին նախախաղային մարզում է անցկացրել ֆրանսիական Գրենոբլ քաղաքի «Ստադ Դեզ Ալպ» մարզադաշտում՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Թիմին արդեն միացել և մարզմանը մասնակցել են Անտոնի Կազարյանը, Երջանիկ Ղուբասարյանն ու Արտյոմ Գյուրջյանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիա Մ21 – Հայաստան Մ21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա