Logo

Հայաստանի հավաքականներն առաջինն են Վրաստանի մրցաշարում (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:47 / 05.05.2022Մարմնամարզություն
Հայաստանի  հավաքական 2022

Սպորտային մարմնամարզության Հայաստանի աղջիկների և տղաների երիտասարդական հավաքականներն առաջին տեղն են գրավել Վրաստանի Քութայիս քաղաքում ընթացող «Մենք՝ ապագա օլիմպիականներս» անվանումը կրող 3-րդ միջազգային մրցաշարի թիմային բազմամարտում։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ աղջիկների ստուգատեսում Մանե Պողոսյանը վաստակել է 45,999, իսկ Մարիետա Բուչախչյանը՝ 45,882 միավոր։ Մեր հավաքականի ընդհանուր արդյունքն է 91,881 միավոր։

Հայաստանի  հավաքական-Վրաստան

Տղաների պայքարում Էրիկ Բաղդասարյանը տարբեր վարժություններին մասնակցելու հանրագումարում վաստակել է 77,627, Համլետ Մանուկյանը՝ 76,366, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ 74,949 միավոր։ Հայաստանի թիմի հաշվին գրանցվել է 228,942 միավոր։

Նշվում է, որ Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանն անցել են ազատ վարժույունների, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգթափերի, Համլետ Մանուկյան և Էրիկ Բաղդասարյան՝ օղակների, Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը՝ հենացատկերի, Էրիկ Բաղդասարյանը և Մամիկոն Խաչատրյանը՝ զուգափայտերի, Էրիկ Բաղդասարյանը և Մամիկոն Խաչատրյանը՝ պտտաձողի վրա վարժությունների եզրափակիչ։ Իսկ աղջիկները ելույթ կունենան իրենց բոլոր 4 վարժությունների եզրափակիչում։ 

Հայաստանի հավաքականները Քութայիս են մեկնել մեր երկրի տղամարդկանց ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի առաջնորդությամբ։ Պատվիրակության կազմում են նաև մարզիչներ Քնարիկ Բրսոյանը, Արտակ Այդինյանը, Արտյոմ Ավետյանը և միջազգային կարգի մրցավար Սերոբ Սողոմոնյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա