Logo

Հայաստանի մարզուհիները հրաժեշտ տվեցին աշխարհի առաջնությանը 

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:17 / 17.05.2022Բռնցքամարտ
Հայ մարզուհիներ-2022

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթներն Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Մեր երկրից վերջինը ռինգ դուրս եկավ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը քառորդ եզրափակիչում առաջխաղացման իրավունքը զիջեց իռլանդուհի Էդել Լիզա Օ՛Քոնորին և դուրս մնաց հետագա պայքարից։ Մինչև այդ հայ մարզուհին վստահ հաղթանակներ էր տարել ուկրաինուհի Մարիա Սեդայայի և ճապոնուհի Արիսա Ցուբատայի նկատմամբ։

Համաշխարհային ստուգատեսին Հայաստանից մասնակցեցին նաև Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ)։ Գայանեն պարտվեց առաջին մենամարտում, իսկ Անուշն ու Եկատերինան մեկական հաղթանակից հետո արգելակեցին 1/8 եզրափակիչում։   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա