Logo

Հայաստանի Մ14 հավաքականը՝ Զարգացման մրցաշարի հաղթող

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:42 / 12.05.2022Հայկական ֆուտբոլ
Հայաստանի Մ14 հավաքական-2022

Մինչև 14 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականի հաղթանակով Երևանում ավարտվեց տարիքային այդ խմբի մարզիկների միջև անցկացված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը։

Կարեն Ավոյանի սաները երկրորդ և վերջին խաղում 1։0 հաշվով հաղթեցին Արաբական Միացյալ Էմիրությունների հասակակիցներին։ Հանդիպման ելքը վճռած գոլը 44-րդ րոպեին խփեց Սարգիս Գասպարյանը։ Առաջին խաղում պատանի հայ ֆուտբոլիստները 3։1 հաշվով առավելության էին հասել Լիբանանի ընտրանու նկատմամբ։

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը վաստակեց 6, իսկ ԱՄԷ-ն՝ 3 միավոր։ Լիբանանցիները միավոր չվաստակեցին։ Մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ իր անվան դիմաց 2 գոլ գրանցած Սարգիս Գասպարյանը, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Ռուբեն Կարապետյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա