Logo

Թեքբոլի Հայաստանի հավաքականն առաջին անգամ կմասնակցի Եվրոպական խաղերին

12:11 / 05.04.2023Այլ մարզաձևեր
null

Թեքբոլի Հայաստանի հավաքականն առաջին անգամ կմասնակցի Եվրոպական խաղերին:

«Թեքբոլի Հայաստանի ազգային հավաքականը, մասնակցելով Եվրոպական խաղերի որակավորման չորս մրցաշարերից երեքին, ցույց տալով հիանալի արդյունքներ, պատմության մեջ առաջին անգամ իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպական երրորդ խաղերին:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Օլիմպիական կոմիտեին` այս ընթացքում հավաքականին աջակցելու, ինչպես նաև Vbet, Fastex և Ucraft ընկերություններին` Հայաստանի թեքբոլի ֆեդերացիային մշտապես աջակցելու և ՀՀ-ում թեքբոլ մարզաձևը նման մակարդակի հասցնելու համար։

Հավաքականի վերջնական կազմի և պատվիրակության անդամների  մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- նշված է Հայաստանի թեքբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրոպական երրորդ խաղերը կկայանան 2023 թվականի հունիսի 21-ից հուլիսի 2-ը Լեհաստանի Կրակով քաղաքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա