Logo

Երեք երկրից, այդ թվում՝ Հայաստանից, կասկածելի շատ խաղադրույք է կատարվել «Ռոլան Գարոսի» հանդիպմանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:11 / 20.05.2022ՍՊՈՐՏ
Թենիս-Ռոլան Գարոս

Հայաստանին անուղղակիորեն առնչվող սկանդալ է ծագել թենիսի «Ռոլան Գարոս» մրցաշարում։

L’Equipe-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում ընթացող «Մեծ սաղավարտի» շարքի այդ մրցաշարի որակավորման փուլի միանգամից երկու հանդիպում խարդախության վերաբերյալ կասկած են հարուցել։ Այդ տեղեկատվությունը, ինչպես նշում է լրատվամիջոցը, հաստատել են ֆրանսիական ոստիկանության աղբյուրները։

Փորձագետները կասկածում են, որ իսպանացի Բեռնաբե Սապատա-Միրալյեսի և իսրայելցի Դուդի Սելայի մրցամարտը կարող էր պայմանավորված բնույթ կրել։ Հանդիպումն ավարտվել է իսպանացու հաղթանակով՝ 6:3, 6:0 հաշվով։ Կասկածահարույց է այն, որ խաղին «live» ռեժիմով չափազանց շատ խաղադրույք է կատարվել։ Դրանք արվել են Կիպրոսից, Հայաստանից և Ուկրաինայից։

Կասկած է հարուցել նաև բրազիլացի Տյագո Մոնտեյրոյի և ամերիկացի Սանդգրենի մրցավեճը։ Խաղը 6:3, 5:1 հաշվով շահող Մոնտեյրոն, ի վերջո, պարտվել է 6:3, 6:7, 6:7 արդյունքով։
Իրավապահ կառույցում լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ նշված հանդիպումների վերաբերյալ առայժմ պաշտոնական հետաքննություն չի կատարվում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա