Logo

Հայաստանում կանցկացվեն ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:21 / 01.07.2022Հայկական ֆուտբոլ
ֆուտզալի չեմպիոնների լիգա 2022

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի առաջին ռաունդի հանդիպումներն անցկացվելու են Երևանում: Խաղերը կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` օգոստոսի 23֊ից մինչև 28֊ը։

«Սա մեծ նվաճում է առաջին հերթին մեր թիմի համար, քանզի մարզահամերգային համալիրը տեղավորում է ավելի քան 5200 հանդիսական, և երկրպագուների աջակցությունն ավելի մեծ ուժ կհաղորդի՝ լավագույնս ելույթ ունենալու համար»,- նշված է ֆուտզալի «Երևան» ակումբի հաղորդագրությունում։

Վիճակահանությունը տեղի է ունենալու հուլիսի 7-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում։ Հայկական ակումբն ընդգրկված է առաջին զամբյուղում։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նախնական փուլին մասնակցելու են ամենացածր վարկանիշ ունեցող 32 ակումբները, որոնք բաժանվելու են 8 ենթախմբի։ Դրանց հաղթողներն էլ անցնելու են մրցաշարի հիմնական փուլ, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-30-ը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա