Logo

Բռնցքամարտի ԵԱ. Մրցակցային երկրորդ օրվա մեկնարկն անհաջող էր Հայաստանի համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:29 / 24.05.2022Բռնցքամարտ
բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն-Երևան

Հայաստանն առաջին կորուստներն ունեցավ Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։

Այսօր՝ ցերեկային մրցահերթում, Ջանիկ Սահակյանը (54 կգ) 1/8 եզրափակիչում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևին, իսկ Նարեկ Զախարյանը (71 կգ) 1/16 եզրափակիչում զիջեց սլովակ Միխալ Թաքակսին։

Երեկոյան Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/8 եզրափակիչում կպայքարի մոլդովացի Դմիտրի Կոսցյուկի հետ։

Նախօրեին 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 1/16 եզրափակիչում հաղթել էր լեհ Բարտոշ Գոլեբիևսկիին։ Նա վաղը՝ ցերեկը, կմրցի գերմանացի Բոկայ Կևին Շչումանի հետ։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա