Logo

Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի Մ22 առաջնությունում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.06.2021ՍՊՈՐՏ
artur bazeyan - Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի Մ22 առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի Մ22 առաջնությունում։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Հայաստանի համար առաջին մեդալն ապահովել է 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը 1/4 եզրափակիչում հսկայական առավելությամբ գեղեցիկ հաղթանակ է տոնել Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Բազեյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի 1/4 եզրափակիչի ևս 3 մասնակից։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա