Logo

Ծանրամարտի ԵԱ. Մրցանակային ակնկալիքներ՝ նաև այսօր

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:41 / 02.06.2022Ծանրամարտ
ծանրամարտի Եվրոպայի առաջնություն-2022

Արդեն տեղեկացրել ենք՝ Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվին գրանցվել են առաջին երեք մեդալները, որոնք տղամարդկանց 81 կգ քաշային կարգում նվաճել է գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը։ Նա դարձել է պոկում վարժության արծաթե, հրում մրցաձևի ոսկե մեդալակիր ու երկամարտի գումարով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Այսօր՝ Երևանի ժամանակով 19։00-ից սկսած, մրցահարթակ են դուրս գալու 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը, իսկ 22։00-ից՝ Տաթև Հակոբյանը (76 կգ)։

Եվրոպական ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մեկնարկել է երևանցի Իզաբելա Յայլյանը, որը 5-րդ տեղն է գրավել 55 կգ քաշային կարգում։ Իսկ Հարությունյանի հետ նույն քաշային կարգում ելույթ ունեցած էջմիածնեցի Կարեն Մարգարյանը երկու վարժություններում և երկամարտում գրանցել է 4-րդ արդյունքը։ 

Մեր երկրից առաջնությանը մասնակցում է 10 մարզիկ և 3 մարզուհի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա