Logo

Հայաստանում խաղացած 8-րդ ամենաարդյունավետ լեգեոնականը «կոտրեց» գավաթային պատնեշը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 21.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
20.04.2021 Ararat 2 0 Ararat Armenia 14 scaled - Հայաստանում խաղացած 8-րդ ամենաարդյունավետ լեգեոնականը «կոտրեց» գավաթային պատնեշը

Գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներն անցան դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին մեկ հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 21 հանդիպումներում դաշտի տերերը 8 հաղթանակ են տոնել, հյուրերն առավելության են հասել 7 անգամ, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

2 խաղում խփվեց 4 գոլ: Անցկացված 21 հանդիպումներում գրանցվել է 52 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,47 գոլ):

20.04.2021 Ararat 2 0 Ararat Armenia 3 960x640 - Հայաստանում խաղացած 8-րդ ամենաարդյունավետ լեգեոնականը «կոտրեց» գավաթային պատնեշը

2․ Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտի» 4 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Գավաթի մրցաշարերում ալաշկերտցիներին առաջին անգամ չհաջողվեց հաղթել «Նոային», որին պարտության էր մատնել նախորդ 4 հանդիպումներում էլ:

3․ «Նոան» շարունակեց գավաթի մրցաշարերում անպարտելի խաղերի շարքը՝ հասցնելով 8-ի: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունը «Նոան» կրել էր գավաթի 2018/19թթ. խաղարկությունում հենց «Ալաշկերտից»՝ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում զիջելով նվազագույն հաշվով: Այն ժամանակ «Նոան» հանդես էր գալիս «Արցախ» անվանումով:

176202954 1203721590083970 8251610231296393028 n - Հայաստանում խաղացած 8-րդ ամենաարդյունավետ լեգեոնականը «կոտրեց» գավաթային պատնեշը

Սերբական դուետի գոլերը վճռեցին արարատյան դերբիի ելքը․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ» – «Արարատ-Արմենիա» խաղից

4․ «Արարատը», որ 13 տարի անց կրկին հանդես եկավ կիսաեզրափակիչում, այդ փուլում դարձյալ հաղթեց՝ տոնելով գավաթի ընթացիկ մրցաշարում 4-րդ հաղթանակը: Հիշեցնենք, որ վերջին անգամ արարատցիները գավաթի կիսաեզրափակիչում խաղացել էին 2008թ. և առաջին խաղում հաղթել էին «Փյունիկին»՝ 2-1: «Արարատը» գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն է, որը 5 խաղում 13 գոլ է խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա