Logo

Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշարում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.08.2020ՍՊՈՐՏ
Վարազդատ Լալայան
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:36

-

-

Անդրանիկ Կարապետյանը (89կգ), Սամվել Գասպարյանը (102կգ) և Վարազդատ Լալայանը(109կգ) մասնակցում են Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի միջազգային առցանց մրցաշարի անդրանիկ խաղարկությանը։

Նախապես Հայաստանին հատկացված է եղել 5 տեղ, սակայն Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, որոնք շարունակում են ապաքինվել վնասվածքից, հրաժարվել են մասնակցությունից։

Հայ ծանրորդները մրցաշարին մասնակցում են Աբովյանից, որտեղ նաև ուսումնամարզական հավաք են անցկացնում։

Օգոստոսի 29-ին ելույթ է ունեցել Անդրանիկ Կարապետյանը՝ երկամարտի 355կգ (165+190) արդյունքով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, ընդամենը 1կգ պակաս գլխավերևում պահելով բրոնզե մեդալակիր դարձած լատվիացի ծանրորդից։

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները ելույթ կունենան այսօր՝ օգոստոսի 30-ին՝ մրցաշարի եզրափակիչ օրը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա