Logo

Հայաստանի 39 մարզիկ մասնակցելու է դպրոցականների համաշխարհային խաղերին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:11 / 12.05.2022ՍՊՈՐՏ
դպրոցականների համաշխարհային խաղեր

Մայիսի 14-22-ը Ֆրանսիայի Դովիլ քաղաքում անցկացվելիք դպրոցականների համաշխարհային 19-րդ գիմնազիադային մասնակցող 64 երկրի պատվիրակների թվում են լինելու նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Մեր երկրի պատվիրակության կազմում, ինչպես ՀԱՕԿ-ի կայքին տեղեկացրել է դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը, ընդգրկված է 39 մարզիկ, որոնք մասնակցելու են բռնցքամարտի, ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի, ձյուդոյի, թաեքվոնդոյի և սեղանի թենիսի մրցումներին։

Ընդհանուր առմամբ մրցասպարեզներում պայքարի է բռնվելու ավելի քան 3600 մարզիկ-մարզուհի, որոնք 20 մարզաձևերում վիճարկելու են մեդալների 17 հավաքածու։ Խաղերի ծրագրում ընդգրկված է նաև պարալիմպիկ 3 մարզաձև։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա