Logo

Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի Աթենքի մրցաշարի եզրափակիչում

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:50 / 20.06.2022Բռնցքամարտ
Ակրոպոլիսի գավաթ

Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ է անցել Հունաստանում ավարտին մոտեցող «Ակրոպոլիսի գավաթ» 26-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ։

Գլխավոր մրցանակը, ինչպես տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան, կվիճարկեն Սեյրան Եղիկյանը (54 կգ քաշային կարգ), Արթուր Ղազարյանը (60 կգ) և 63 կգ քաշայիններ լոռեցի Նարեկ Հովհաննիսյանն ու դինամոյական Բենիկ Նիկողոսյանը։

Մեր մարզիկները մրցավայր են մեկնել մարզիչներ Աշիկ Գրիգորյանի և Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ, պատվիրակության պատասխանատուն է ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը։

«Ակրոպոլիսի գավաթ» մրցաշարն անցկացվում է 18-ամյա ընդմիջումից հետո։ Մրցումներն անցկացվում են Աթենքի կենտրոնում գտնվող պատմական մարզադաշտում, որը կառուցվել է Ք.ա. 330-329 թվականներին և եղել է անտիկ Օլիմպիադաների մրցավայր։ Դա աշխարհում միակ մարզադաշտն է, որն ամբողջությամբ պատրաստված է մարմարից։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա