Logo

Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը դուրս մնաց պայքարից

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:17 / 25.05.2022Բռնցքամարտ
Վախթանգ Հարությունյան

Հայաստանի երրորդ ներկայացուցիչն ավարտեց պայքարը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։

Վախթանգ Հարությունյանը (75 կգ) միավորներով զիջեց Գերմանիան ներկայացնող Բոակի Կևին Շչումանին և դուրս մնաց հետագա պայքարից։ Մեր մարզիկն այդպես էլ «հակափաստարկ» չներկայացրեց մրցակցին։ Շչումանն անցավ քառորդ եզրափակիչ։ Մինչև այդ Հարությունյանը հաղթել էր լեհ Բարտոշ Գոլեբիևսկիին։

Նախօրեին Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/8 եզրափակիչում հաղթել էր մոլդովացի Դմիտրի Կոսցյուկին, Ջանիկ Սահակյանը (54 կգ) և Նարեկ Զախարյանը (71 կգ) նույն փուլում պարտվել էին համապատասխանաբար Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևին և սլովակ Միխալ Թաքակսին։

Այսօր՝ երեկոյան, Կարեն Տոնականյանը (60 կգ) 1/8 եզրափակիչում մրցելու է հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ։ 

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա