Logo

Հայաստանը և Գերմանիան՝ հավասար պայմաններում․ Հոլանդիան հաղթեց գերմանացիներին (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 17.11.2018Հայկական ֆուտբոլ

Երևանում ընթացքի մեջ է մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական մրցաշարը։

2-րդ տուրի վերջին խաղում Հոլանդիայի հավաքականը 1-0 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ընտրանու նկատմամբ։ Միակ գոլն իր անվան դիմաց է գրանցել Դեյշոն Ռեդանը, որը «Չելսիի» ֆուտբոլիստ է։

Այսպիսով, Հոլանդիայի և Պորտուգալիայի հավաքականները 6-ական միավորով կիսում են մրցաշարի առաջատարի դերը։ Հայաստանի և Գերմանիայի ընտրանիները միավոր առայժմ չեն վաստակել։

Նշենք, որ Արթուր Ոսկանյանի գլխավորած Հայաստանի Մ19 հավաքականը մեկնարկային տուրում 0-4 հաշվով պարտվել էր Հոլանդիայի ընտրանուն, իսկ այսօր 1-5 հաշվով զիջել էր պորտուգալացիներին։

Վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 19-ին և 20-ին։ Առաջին օրը Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու հետ (Ֆուտբոլի ակադեմիա, 14։00), իսկ հաջորդ օրն ուժերը կչափեն հոլանդացիները և պորտուգալացիները («Հանրապետական» ստադիոն, 17։00)։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա