Logo

Հայաստանը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.09.2021Հայկական ֆուտբոլ
241092241 10165825731190247 3437801149658925862 n - Հայաստանը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի հավաքականը, որը նախորդ թարմացմամբ զբաղեցնում էր 88-րդ հորիզոնականը, նահանջել է մեկ հորիզոնականով և 89-րդ տեղում է:

Խոակին Կապառոսի սաներն այս պահին ունեն 1262,4 վարկանիշային միավոր՝ նախորդ՝ 1273,67 միավորի փոխարեն: Հայաստանի հավաքականի վարկանիշային միավորները նվազել են 11,27-ով:

Առաջատար շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, երկրորդը բրազիլացիներն են, երրորդը՝ անգլիացիները, որոնք շրջանցել են ֆրանսիացիներին: Հնգյակը եզրափակում է Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը:

Արգենտինան, Պորտուգալիան, Իսպանիան համապատասխանաբար 6-8-րդ տեղում են, Գերմանիան 14-րդն է:

Ամբողջական վարկանիշային աղյուսակը՝ այստեղ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա