Logo

Հայազգի ֆուտբոլիստի շքեղ գոլը Ռուսաստանում և հավաքականի «նահանջը առանց երգի» (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.04.2018Հայկական ֆուտբոլ
b9Cwz5V3PpQ - Հայազգի ֆուտբոլիստի շքեղ գոլը Ռուսաստանում և հավաքականի «նահանջը առանց երգի» (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապրիլի 12-ի իրադարձությունների քրոնիկոնը:

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին նահանջել է 7 հորիզոնականով և այս պահին 98-րդ տեղում է: Հավաքականը մարտին ընկերական խաղերում ոչ-ոքի էր արձանագրել Էստոնիայի հետ (0-0) և պարտվել Լիտվային (0-1): Ազգերի լիգայում մեր մրցակիցներից Մակեդոնիան 77-րդ տեղում է, Լիխտեյնշտեյնը՝ 181-րդ, Ջիբրալթարը՝ 196-րդ:

Armenia Lithuania Friendly Match. Vivaro News. Hrach Khachatryan2Z7A5554 - Հայազգի ֆուտբոլիստի շքեղ գոլը Ռուսաստանում և հավաքականի «նահանջը առանց երգի» (տեսանյութ)

Շվեդական «Յուրգորդենի» գլխավոր մարզիչ Օզկան Մելկեմիչելը հայտարարել է, որ թիմի նորեկ Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել: Ապաքինումը կտևի մի քանի օր: Կա հավանականություն, որ հարձակվողը բաց կթողնի ապրիլի 15-ին ԱԻԿ-ի դեմ կայանալիք խաղը: Մովսիսյանն օրերս հանդիպման էր մասնակցել «Յուրգորդենի» Մ-21 թիմում, բայց գլխավորում նորամուտն առայժմ չի նշել:

Արսեն Վենգերը հիանալի նորություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի ապաքինման մասին

Ընկերական հանդիպում. Բուլղարիայի Մ-18 4-2 Հայաստանի Մ-18. Սոֆիայում կայացած մրցավեճում մեր ընտրանուց աչքի են ընկել Մարտին Գրիգորյանը և Էրիկ Ազիզյանը: Հարկ է նշել, որ այս հավաքականներն ընկերական խաղ էին անցկացրել նաև ապրիլի 10-ին, և Բուլղարիայի ընտրանին կրկին հաղթանակ էր տոնել՝ առավելության հասնելով 2-1 հաշվով: Հյուրերից այդ անգամ ևս գոլ էր խփել Մարտին Գրիգորյանը:

Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ-15 1-0 Բելառուսի Մ-15. մեր ընտրանու կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել Յուրի Քոլոզյանը: Հայաստանի հավաքականն ապրիլի 10-ին էլ ուժերը չափել էր Ղազախստանի հասակակից ընտրանու հետ և գրանցել ոչ-ոքի՝ 2-2: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին գտնվել ղազախները:

Դանիայի գավաթի խաղարկություն, 1/4 եզրափակիչ. «Հոբրո» 1-2 «Միտյուլանդ» (հիմնական ժամանակն ավարտվել էր 0-0 հաշվով, և բոլոր գոլերը խփվել են ավելացված 30 րոպեի ընթացքում). Էդգար Բաբայանը փոխարինման է մտել 64-րդ րոպեին: «Հոբրոն» դուրս է մնացել հետագա պայքարից:

Էդգար Բաբայանի երազանքի թիմը (նկար)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա