Logo

Հայազգի ֆուտբոլիստը երկրորդ խաղն է անցկացրել «Բավարիայի» հիմնական թիմի կազմում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.07.2021ՍՊՈՐՏ
Հայազգի ֆուտբոլիստը երկրորդ խաղն է անցկացրել Բավարիայի հիմնական թիմի կազմում - Հայազգի ֆուտբոլիստը երկրորդ խաղն է անցկացրել «Բավարիայի» հիմնական թիմի կազմում

Մյունխենի «Բավարիան» շարունակում է պատրաստվել 2021-22 մրցաշրջանին: Մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում «Բավարիան» ստուգողական հանդիպում է անցկացրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ՝ զիջելով 0-2 հաշվով:

«Բավարիայի» կազմում իր երկրորդ հանդիպումն է անցկացրել հայազգի Հրանտ-Լեոն Մամեդովան (Հրանտ Երանոսյան):

Հրանտ-Լեոնը փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին ու մասնակցել հանդիպման մնացած հատվածին:

18-ամյա կիսապաշտպանն իր նորամուտը «Բավարիայի» հիմնական թիմում նշել է օրեր առաջ՝ «Այաքսի» դեմ ընկերական խաղին:

Մամեդովան 2018 թվականից Մյունխենի «Բավարիայի» համակարգում է։ Կարիերան սկսել է «Հանովերի» երիտասարդական թիմում, ապա մեկ տարի եղել է Դորտմունդի «Բորուսիայի» ակադեմիայում։ 2018-ից «մյունխենցիների» Մ19 ֆուտբոլիստ է(ավելի մանրամասն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա