Logo

Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 04.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
kapakcutyunnn min - Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

Մենք կրկին ուսուցողական նյութ ունենք ձեզ համար. այսօր առանձնացրել ենք ամենատարածված սխալ կիրառություններից ևս մի քանիսը:

 

 

Սխալ է. դեպի նրան

Ճիշտ է. դեպի նա

 

Սխալ է. իմ մոտ, իմ վրա, իմ համար

Ճիշտ է.ինձմոտ, ինձվրա, ինձհամար

 

Սխալ է. աշակերտներից մի մասը

Ճիշտ է. աշակերտների մի մասը

 

Սխալ է. ծանոթանալ ձեռքբերումների հետ

Ճիշտ է. ծանոթանալ ձեռքբերումներին

 

Սխալ է. զգացնել տալ, սպասեցնել տալ

Ճիշտ է. զգալ տալ, սպասել տալ

 

Սխալ է. խոչընդոտել աշխատանքին

Ճիշտ է. խոչընդոտել աշխատանքը

 

Սխալ է. իրենից ներկայացնում է մեծ նախագիծ

Ճիշտ է. մեծ նախագիծ է

 

Սխալ է. նա հանդիսանում է գրող

Ճիշտ է. նա գրող է

 

Սխալ է. անհրաժեշտ է, որպեսզի

Ճիշտ է. անհրաժեշտ է, որ

 

Սխալ է. հագնել գլխարկ, ակնոց…

Ճիշտ է. դնել գլխարկ, ակնոց…

 

Սխալ է. նվագել դաշնամուրին

Ճիշտ է. նվագել դաշնամուր

 

Սխալ է. բավարարել պահանջներին

Ճիշտ է. բավարարել պահանջները


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա