Logo

Հայի և իտալացու շրջադարձ հարվածները. ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային խաղերի պրիկվելը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 11.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
england reuters fb2 - Հայի և իտալացու շրջադարձ հարվածները. ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային խաղերի պրիկվելը
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 1 տուր

11 Հունիս 2021 - 23:00

0

Թուրքիա

3

Իտալիա

0 - 1 Մերիհ Դեմիրալ (ինքնագոլ) - 53`

0 - 2 Չիրո Իմոբիլե - 66`

0 - 3 Լորենցո Ինսինյե - 79`

Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ը, և մեկ ամսով ֆուտբոլով է լցվելու խաղի սիրահարների առօրյան: Մինչև այս շաբաթվա ավարտը լինելու են 7 հանդիպումներ, որոնք հետաքրքիր են ոչ միայն իրենց ներկայով, այլև անցյալով: Կան թիմեր, որոնք միմյանց հետ հանդիպել են ընդամենը 2 անգամ, իսկ ոմանք՝ 59: Դիմակայություններից մեկում փայլել է Խորեն Հովհաննիսյանը, իսկ մեկ ուրիշում Անտոնիո Կոնտեն խփել է իր կարիերայի ամենահայտնի գոլերից մեկը:

VNews.am-ը ներկայացնում է ԵՎՐՈ-2020-ի առաջիկա 7 խաղերի հետ կապված ամենահետաքրքիրը:

Թուրքիա – Իտալիա (A խումբ, հունիսի 11)

«Սկուադրա աձուրան» այն հավաքականն է, որ գրեթե միշտ կայուն ուժեղ է: Դա թույլ է տվել նրանց բազմաթիվ հավաքականների նկատմամբ անհատական հաղթանակների մեծ առավելություն ունենալ: Այդպես է նաև ԵՎՐՈ-2020-ի բացման խաղում իտալացիների մրցակցի՝ Թուրքիայի դեմ դիմակայությունների պատմությունը:

Իտալիան և Թուրքիան հանդիպել են 11 անգամ: «Սկուադրա աձուրան» երբեք չի պարտվել թուրքերին: Նրանք առավելության են հասել 8 անգամ և 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Այդ խաղերում Իտալիան խփել է 21 գոլ և բաց թողել ընդամենը 5-ը:

Ամենահիշարժան հանդիպումներից է այս թիմերի առաջին խաղը, որում Իտալիան մրցակցին ջախջախել է 6:0 հաշվով: Պաշտոնական հանդիպումներում այսօրվա մրցակիցները մրցել են 5 անգամ, որոնցից միայն մեկն է եղել խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլում: ԵՎՐՈ-2000-ի խմբային փուլում Իտալիան առավելության է հասել 2:1 հաշվով: Այդ մրցավեճում Անտոնիո Կոնտեն շքեղ գոլ է խփել շրջադարձ հարվածով:

Ուելս – Շվեյցարիա (A խումբ, հունիսի 11)

Ի տարբերություն Ուելսի, Շվեյցարիան պատմականորեն ավելի բարձր մակարդակի թիմ է համարվում: Շվեյցարացիները 3 անգամ հասել են աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ և 1 անգամ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ: Ուելսի հաջողությունները նույնպես զգալի են, բայց ավելի քիչ են: Բրիտանացիներն ԱԱ-1958-ում հասել են քառորդ եզրափակիչ, իսկ ԵՎՐՈ-2016-ում՝ կիսաեզրափակիչ:

Այդ թիմերի հակամարտությունում նույնպես փոխեփոխ հաջողություններ կան, սակայն թվային առավելությունն ալպյան երկրի թիմի կողմն է: Անցկացված 7 խաղում շվեյցարացիները 5 հաղթանակ են տոնել, իսկ բրիտանացիները՝ 2: Նրանց միջև ոչ-ոքի դեռ չի գրանցվել: Գոլերի հարաբերակցությունն էլ ավելի համոզիչ է. Շվեյցարիան՝ 14 գոլ, իսկ Ուելսը՝ 5:

Խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում այս թիմերը երբեք չեն հանդիպել, բայց պաշտոնական 4 խաղ են անցկացրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում: Շվեյցարիան հաղթել է դրանցից 3-ում:

Դանիա – Ֆինլանդիա (B խումբ, հունիսի 12)

Սկանդինավյան թիմերը միմյանց հետ խաղալու մոլուցք ունեն: Պատմության ընթացքում Դանիան և Ֆինլանդիան մրցել են 59 անգամ: 38-ում հաղթանակի են հասել դանիացիները, 11-ում՝ ֆինները և 10 անգամ գրանցվել է ոչ-ոքի:

Միմյանց հետ մրցելու համար նրանք առիթը բաց չեն թողնում և նույնիսկ հատուկ մրցաշարեր ստեղծում: Սկիզբը դրվել է դեռ 1920-ական թվականներին: Բայց ամենաշատը, բնականաբար, ընկերական խաղերն են եղել (41):

Սկանդինավյան թիմերը նաև աչքի են ընկել գերաարդյունավետ խաղերով: Դանիան խփել է 160 գոլ, իսկ Ֆինլանդիան` 61:

maxresdefault 7 960x540 - Հայի և իտալացու շրջադարձ հարվածները. ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային խաղերի պրիկվելը

Ֆինների համար սա պատմության առաջին խոշոր մրցաշարն է: Պաշտոնական մրցաշարերում միակ դիմակայությունը տեղի է ունեցել ԵՎՐՈ-88-ի ընտրական փուլում, որի ժամանակ դանիացիները երկու անգամ հաղթել են 1:0 հաշվով:

Բելգիա – Ռուսաստան (B խումբ, հունիսի 12)

Բելգիայի և Ռուսաստանի դիմակայությունները երկու փուլի են բաժանված.

  • ԽՍՀՄ-ի հետ խաղեր,որի իրավահաջորդն է Ռուսաստանը
  •  Ռուսաստանի դեմ մրցավեճեր ԽՍՀՄ փլուզումից հետո:

ԽՍՀՄ-ի հետ Բելգիան մրցել է 5 անգամ և պարտվել է դրանցից 4-ում: Հայ ֆուտբոլասերների համար ամենահիշարժանը Մունդիալ-1982-ն է, երբ Խորեն Հովհաննիսյանը խփեց իր կարիերայի ամենահայտնի գոլը և 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց իր թիմին:

Իսկ ահա հետխորհրդային Ռուսաստանին բելգիացիները գլխովին գերազանցում են: Կայացած 7 խաղում նրանք տոնել են 5 հաղթանակ և 2 անգամ արձանագրվել է ոչ-ոքի: Բելգիացիները 16 գոլ են խփել և բաց են թողել 7-ը:

Ամենահիշարժան հանդիպումները գրանցվել են աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում: 2002 թվականին ռուսներն իրենց կազմով ավելի ուժեղ էին, բայց պարտվեցին 2:3 հաշվով, իսկ 2014-ին ամեն ինչ որոշեց 88-րդ րոպեին Դիվոկ Օրիգիի խփած միակ գնդակը:

Անգլիա – Խորվաթիա (D խումբ, հունիսի 13)

Խորվաթիան Հարավսլավիայի փլուզումից հետո 1990-ականներին է սկսել ելույթները որպես անկախ պետություն, այդ պատճառով անգլիացիների ավելի քիչ են մրցել, քան կարող էին: Այդուհանդերձ, նրանց դիմակայությունները միևնույն է շատ հետաքրքիր են եղել և գոլառատ:

Կայացած 10 խաղում բրիտանացիները հաղթել են 5-ում, բալկաններ առավելության են հասել 3 անգամ, իսկ 2 մրցավեճերում գրանցվել է ոչ-ոքի: Անգլիացիները խփել են 22 գոլ, իսկ խորվաթները՝ 13:

10 խաղերից 8-ը պաշտոնական է եղել, որոնցից ամենահիշարժամը երկուսն է: ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում ամեն ինչ որոշվեց 110-րդ րոպեին, երբ Մարիո Մանջուկիչի խփած գոլի շնորհիվ Խորվաթիան դուրս եկավ եզրափակիչ:

Մեր ընտրանին

Մինչև այդ բալկանները նույնպես հասցրել էին տխրեցնել ֆուտբոլի հայրենիք համարվող թիմին: ԵՎՐՈ-2008-ի ընտրական փուլում այդ թիմերն ընդգրկված էին նույն խմբում: Վերջին տուրից առաջ Խորվաթիան ուներ 26 միավոր, իսկ Անգլիան՝ 23: Հաղթանակի դեպքում «առյուծները» եզրափակիչ փուլի ուղեգիր կապահովեին, բայց «Ուեմբլիում» անսպասելի պարտություն կրեցին 2:3 հաշվով: Արդյունքում, Անգլիան խմբում գրավեց չորրորդ տեղը, իսկ նրան շրջանցած Ռուսաստանը մեկնեց ԵՎՐՈ և հասավ մինչև կիսաեզրափակիչ:

Ավստրիա – Հյուսիսային Մակեդոնիա (C խումբ, հունիսի 13)

Եվրոպայի առաջնության ամենազարմանալի նախապատմություն ունեցող դիմակայություններից մեկը: Ավստրիան և Հյուսիսային Մակեդոնիան նախկինում հանդիպել են ընդամենը 2 անգամ և երկուսում էլ ուժեղ են եղել ավստրիացիները:

Հետաքրքիրն այն է, որ այդ խաղերը կայացել են հենց ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում: Սկոպյեում «Das Team»-ը կամային հաղթանակ է տարել 4:1 հաշվով, դուբլի հեղինակ է դարձել Մարկո Արնաուտովիչը: Մոտ կես տարի անց կայացած պատասխան մրցավեճում Ավստրիան 2:1 հաշվով առավելության է հասել Դավիդ Ալաբայի և Շտեֆան Լայների գոլերի շնորհիվ:

austria v north macedonia uefa euro 2020 qualifier 960x540 - Հայի և իտալացու շրջադարձ հարվածները. ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային խաղերի պրիկվելը

Նիդերլանդներ – Ուկրաինա (C խումբ, հունիսի 13)

Զարմանալիորեն այս երկու ուժեղ հավաքականները երբեք պաշտոնական խաղերում չեն հանդիպել: Նրանց մրցավեճերը եղել են միայն ընկերական հանդիպումներում՝ այն էլ ավելի քան 10 տարի առաջ:

2008-ին հոլանդացիները Ռոտերդամում 3:0 հաշվով գերվստահ հաղթանակի են հասել: Գոլերի հեղինակ են դարձել Դիրկ Կույտը, Կլաս յան Յունտելարը և Ռայան Բաբելը:

Երկու տարի անց թիմերը հանդիպել են Դոնեցկում և գրացնվել է 1:1 հաշիվը: Ընդ որում՝ գոլերը գրանցվել են մեկ րոպեի ընթացքում: Նախ, հյուրերին առաջ է մղել Ջերմեյն Լենսը, իսկ Ալեքսանդր Ալիևը պատասխան գոլն է խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա