Logo

Մ20 ԵԱ. Հայկ Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:16 / 03.07.2022Ըմբշամարտ
null

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը 12-2 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ակսելի Էրկոլային: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել էր վրացի Դավիդ Աբդալաձեին (3-3), և քանի որ վերջինս հասել էր եզրափակիչ, Հայկն սփոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել:

Սփոփիչ գոտեմարտում Աբրահամյանը, 12-0 հաշվով ջախջախելով բուլղարացի Հուսեին Դինչեր Իբրահիմին, իրավունք ստացավ Ռումինիայի ներկայացուցիչ Դանիել Մարիան Սանդուի հետ վիճարկելու բրոնզե մեդալը: 

3-րդ տեղի համար պայքարում նույնպես հայ ըմբիշի առավելությունը բացահայտ էր: Աբրահամյանը հաղթեց 8-3 հաշվով ու արժանացավ բրոնզե մեդալի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա