Logo

Հայկ Գալստյանը կխաղա Գերմանիայի 5-ակի չեմպիոնում, իսկ Հրայր Մկոյանի թիմը Երևանում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.07.2017Հայկական ֆուտբոլ
Wa8g94l iP4 - Հայկ Գալստյանը կխաղա Գերմանիայի 5-ակի չեմպիոնում, իսկ Հրայր Մկոյանի թիմը Երևանում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 3-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Բոխում Մ-19»-ի կիսապաշտպան Հայկ Գալստյանը պայմանագիր է կնքել 1-ին Բունդեսլիգա վերադարձած «Շտուտգարտի» հետ, որը Գերմանիայի 5-ակի չեմպիոն է: ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն առայժմ հանդես կգա «Շտուտգարտի» 2-րդ կազմում: Եթե Հայկն իրեն լավ դրսևորի ակումբի Մ-23 թիմում, ապա հնարավորություն կունենա նորամուտը նշելու առաջին թիմում:

Իրանի փոխչեմպիոն «Էսթեղլալը» սկսել է իր ուսումնամարզական հավաքը Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Ակումբի կազմում է նաև Հրայր Մկոյանը: «Էսթեղլալը» նախատեսում է ընկերական խաղեր անցկացնել հայկական ակումբների հետ:

CNl17ZuNQVM - Հայկ Գալստյանը կխաղա Գերմանիայի 5-ակի չեմպիոնում, իսկ Հրայր Մկոյանի թիմը Երևանում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

ՉԼ որակավորման 1-ին փուլի՝ «Սանտա-Կոլոմա»«Ալաշկերտ» պատասխան հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգի մրցավարական անձնակազմը՝ Սվեն Բինդելսի գլխավորությամբ: Նրան եզրերում կօգնեն Կլոդ Ռիենը և Ռիկարդո Մորայսը: 4-րդ մրցավարն է Ալեքս Կրյուգերը: Մրցավեճը կկայանա հուլիսի 4-ին: Հայկական թիմն առաջին խաղում հաղթել է 1-0 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» տնային նոր մարզաշապիկը՝ նախատեսված 2017/18թթ. մրցաշրջանի համար:

ou55Y2hNVQk - Հայկ Գալստյանը կխաղա Գերմանիայի 5-ակի չեմպիոնում, իսկ Հրայր Մկոյանի թիմը Երևանում է. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ուկրաինական «Զիրկան» ընկերական հանդիպում է անցկացրել «Վերեսի» հետ և պարտություն կրել 1-5 հաշվով: Թիմի նորեկ Արման Հովհաննիսյանը մասնակցել է առաջին խաղակեսին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա