Logo

Հայկ Գալստյանը կմասնակցի «Շտուտգարտի» գլխավոր թիմի հավաքին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.07.2017Հայկական ֆուտբոլ
ON9r3lxc3Gc - Հայկ Գալստյանը կմասնակցի «Շտուտգարտի» գլխավոր թիմի հավաքին

Գերմանիայի 1-ին Բունդեսլիգայի նորեկ «Շտուտգարտը» նոր մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում մեկնել է Գրասաու քաղաք՝ անցկացնելու ուսումնամարզական հավաք, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Առաջին թիմի հայտացուցակում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը, ով նախորդ շաբաթ էր պայմանագիր կնքել «Շտուտգարտի» հետ՝ տեղափոխվելով «Բոխումից»:

Հիշեցնենք, որ 19-ամյա Գալստյանը երեկ էր նշել նորամուտն ակումբի կազմում: Նա մասնակցել էր «Շտուտգարտ Կիկերսի» հետ ընկերական հանդիպման (1-1) երկրորդ խաղակեսին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա