Logo

Հայկ Գալստյանը նշել է, թե ինչու չի կարող միանալ Հայաստանի Մ-21 հավաքականին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.09.2018Հայկական ֆուտբոլ
IMG 9408 - Հայկ Գալստյանը նշել է, թե ինչու չի կարող միանալ Հայաստանի Մ-21 հավաքականին

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն օրերս հրապարակել էր ընտրանու հայտացուցակը, որում ընդգրկված ֆուտբոլիստները պետք է նախապատրաստվեն սեպտեմբերի 7-ին և 11-ին համապատասխանաբար Ավստրիայի ու Մակեդոնիայի հասակակից ընտրանիների հետ կայանալիք ընտրական հանդիպումներին։

Հայտացուցակից բացակայում էր գերմանական «Շտուտգարտի» կիսապաշտպան Հայկ Գալստյանի անունը։ 20-ամյա ֆուտբոլիստը VNews.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հավաքականին չի միանա անձնագրային խնդիրների պատճառով, քանի որ չի կարող լքել Գերմանիայի սահմանները։

Ինչ վերաբերում է ակումբային գործերին, ապա Գալստյանը նշել է, որ ամռանն այլ թիմ տեղափոխվելու պլաններ են եղել, բայց այդ հարցն էլ լուծում չի ստացել անձնագրային խնդիրների պատճառով, հարկավոր է մինչև ձմեռ մնալ Գերմանիայում։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Շտուտգարտի» երկրորդ թիմում, իսկ մինչ այդ Գերմանիայում ելույթ է ունեցել «Հոֆենհայմի» ու «Բոխումի» Մ-19 թիմերում։

Բիչախչյանը փոխարինման է մտել վերջնամասում, Հարությունյանը՝ խաղացել 45 րոպե

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա