Logo

Հայկ Գալստյանը՝ «Շտուտգարտից» հեռանալու թեմայով տարածված լուրերի մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.06.2018Հայկական ֆուտբոլ
21557694 517302188613068 5444279031619677635 n - Հայկ Գալստյանը՝ «Շտուտգարտից» հեռանալու թեմայով տարածված լուրերի մասին

Գերմանական «Շտուտգարտի» 2-րդ թիմում հանդես եկող Հայկ Գալստյանը, ով Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ է, VNews.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված այն լուրերը, թե մտադիր է հեռանալ գերմանական ակումբից:

«Այս պահին ավելի լավ հրավերներ ունեմ Գերմանիայի և այլ երկրների մի քանի ակումբներից, բայց 100%-անոց ոչինչ դեռ չկա: Ես գործող պայմանագիր ունեմ «Շտուտգարտի» հետ»:

Գալստյանն ավարտված մրցաշրջանում բավականին քիչ խաղաժամանակ էր ստանում իր թիմում, որտեղ հայտնվել էր նախորդ ամռանը գերմանական մեկ այլ ակումբից՝ «Բոխումից»: Ֆուտբոլիստը սրա հետ կապված նշում է. «Թեթև վնասվածքներ ունեի, որոնցից վերականգնվելուց հետո չկարողացա վերադառնալ իմ լավ խաղամակարդակին»:

«Շտուտգարտի» հիմնական թիմը նոր գլխավոր մարզչի՝ թուրք Թայֆուն Կորկուտի օրոք Բունդեսլիգա 2017/18-ի վերջին 14 խաղում տոնել էր 9 հաղթանակ և լավ նոտայի վրա ավարտել մրցաշրջանը: 20-ամյա Գալստյանը նշում է. «Նա շատ լավ մարզիչ է, և եթե ինձ հետ կապված ծրագրեր չունենար, ապա ես այդ թիմում չէի լինի»:

Հայկ Գալստյան. «Մարզվում եմ «Շտուտգարտի» 1-ին թիմի հետ և կփորձեմ «ստիպել» մարզիչներին ինձ խաղաժամանակ տրամադրել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա