Logo

Հայկ Մարտիրոսյանն ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:13 / 21.06.2022Շախմատ
null

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 2-րդ տուրն անվանեց միանձնյա առաջատարին: 1,5 միավորով աղյուսակը գլխավորեց Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթեց Սարին Նիհալին:

8 շախմատիստ մեկական միավորով հետապնդում է առաջատարին: Նրանց թվում է Մանուել Պետրոսյանը, որի հաշվին գրանցվեց տուրի 2-րդ հաղթանակը: Մանուելի մրցակիցն Ալեքսանդր Դոնչենկոն էր:

Տուրի մյուս 3 պարտիան ավարտվեց ոչ-ոքի. հաշտություն կնքեցին Հանս Նիմանն ու Ամին Տաբատաբաեին, Սամվել Տեր-Սահակյանն ու Դայ Վան Նգուենը, Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա