Logo

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Ալաշկերտից», «Արարատ» - «Նոա» խաղում գրանցվեց 8 գոլ

18:02 / 30.06.2022Հայկական ֆուտբոլ
հայկական ֆուտբոլային ակումբներ

Եվրագավաթների նոր մրցաշրջանին պատրաստվող հայկական ակումբները հունիսի 30-ին անցկացրել են ստուգողական խաղեր։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում փոխչեմպիոն դարձած «Արարատ-Արմենիան» 2։0 հաշվով առավելության է հասել բրոնզե մեդալակիր «Ալաշկերտի» նկատմամբ։ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել Արտյոմ Ավանեսյանն ու Ուիլֆրեդ Էզան։

«Արարատ» - «Նոա» հանդիպումը գոլառատ է ստացվել։ «Արարատը» հաղթել է 5։3 հաշվով։ Ձորաղբյուրում տեղի ունեցած խաղում դաշտի տերերին հաղթանակ են պարգևել Էդգար Մալաքյանի, Դիմիտրի Լեգբոյի, Զիլե Տիհիդեի գոլերն ու Ռազմիկ Հակոբյանի դուբլը։ «Նոայի» կազմում աչքի են ընկել Արմեն Նահապետյանը, Ռուբեն Եսայանը և թիմում փորձաշրջան անցնող խաղացողներից մեկը։ 

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտն» ու «Արարատը» պատրաստվում են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի մեկնարկին։ «Ալաշկերտն» ու «Արարատը» պայքարը կսկսեն առաջին փուլից, «Արարատ-Արմենիան»՝ երկրորդ։

Լուսանկարը՝ «Արարատի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա