Logo

Հայկական ակումբները եվրագավաթներին մասնակցելու արտոնագիր են ստացել. «Նորավանքի» վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:18 / 02.05.2022Հայկական ֆուտբոլ
Եվրագավաթի արտոնագիր

ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն այսօրվա նիստում ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր է շնորհել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ» և «Նոա» ֆուտբոլային ակումբներին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արտոնագիրը նշված ակումբներին իրավունք է ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2022/23 թվականների խաղարկությանը: Նշվում է, որ Արտոնագրման բաժնի փորձագետները, հիմնվելով ակումբների ներկայացրած ֆինանսական փաթեթներին, անցկացրել են համապատասխան ստուգումներ։

Արտոնագիր ստանալու հայտ էր ներկայացրել նաև «Նորավանքը»։ Արտոնագրման կոմիտեն, ուսումնասիրելով ՀՖՖ՝ Ակումբների արտոնագրման ֆինանսական փորձագետների եզրակացությունը, գտել է, որ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ն ամբողջովին բավարարում է ֆինանսական չափանիշի պահանջներին։ Սակայն ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետի միջնորդության համաձայն՝ ակումբը չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու թեկնածու, քանի որ չի բավարարում ՀՖՖ՝ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ․ խմբագրության) 11-րդ հոդվածով սահմանված երեք տարվա կանոնի պահանջներին։

Հաշվի առնելով, որ «Նորավանքն» այդ հարցով դիմել է ՈՒԵՖԱ-ի՝ Ակումբների ֆինանսական կառավարման մարմնին (Club financial control body - CFCB)՝ ՀՖՖ արտոնագրման կոմիտեն որոշել է մինչև հաջորդ լրացուցիչ նիստը հետաձգել այդ ակումբի վերաբերյալ որոշման կայացումը։

Միաժամանակ, «Ուրարտու», «Հայասա» և «Նորավանք» ակումբներին շնորհվել է կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու արտոնագիր, որն այդ թիմերին իրավունք կտա մասնակցելու նշված մրցաշարին համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա