Logo

Հայկական ակումբները մի քանի ռեկորդներ սահմանեցին և 3 հոբելյան նշեցին եվրագավաթներում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 02.08.2019Հայկական ֆուտբոլ
67761617 2447285768711650 7660010052849238016 o - Հայկական ակումբները մի քանի ռեկորդներ սահմանեցին և 3 հոբելյան նշեցին եվրագավաթներում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:01

-

-

Եվրոպա լիգայի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 3 ակումբներից երկուսը՝ «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» հաջողությամբ հաղթահարեցին հերթական արգելքը և որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճեցին: Այդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» է: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներում հայկական թիմը՝ «Փյունիկը» կմրցի անգլիական ակումբի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ: Խորհրդային տարիներին Երևանի «Արարատն» է 1975/76թթ. Գավաթակիրների գավաթի 1/8 եզրափակչում հանդիպել անգլիական ակումբի՝ «Վեստ Հեմի» հետ: Երևանում գրանցվել է ոչ-ոքի (1-1), իսկ հյուրընկալվելիս արարատցիները պարտվել են 1-3 հաշվով:

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

67941113 2447677498672477 2795306905424101376 o 960x640 - Հայկական ակումբները մի քանի ռեկորդներ սահմանեցին և 3 հոբելյան նշեցին եվրագավաթներում

1․ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումներում հայկական ակումբներն ավելի հաջող հանդես եկան՝ տոնելով 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, խփելով 5 գնդակ, բաց թողնելով 3 գոլ: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները տոնել էին 2 հաղթանակ, կրել մեկ պարտություն, խփել էին 4 գնդակ, սեփական դարպասը բաց էին թողել նույնքան գոլ:

Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում անցկացրած 14 հանդիպումներից 8-ում հայկական թիմերը հաղթել են, 2-ն ավարտել են ոչ-ոքի, 4-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները 23 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 24 գնդակ:

Տարած հաղթանակների և խփած գոլերի քանակով եվրագավաթների ընթացիկ խաղարկությունը ռեկորդային է հայկական ակումբների համար: Մինչ այդ առավելագույն քանակի հաղթանակներ (6) մեր թիմերը տոնել էին 2015/16թթ․ մրցաշրջանում անցկացրած 14 հանդիպումներում: Իսկ առավել արդյունավետը 2002/03թթ. եվրագավաթների խաղարկությունն էր, որում անցկացրած 10 հանդիպումներում մեր ֆուտբոլիստները 14 գոլ էին խփել:

67556361 2447677978672429 5925154512955244544 o 960x599 - Հայկական ակումբները մի քանի ռեկորդներ սահմանեցին և 3 հոբելյան նշեցին եվրագավաթներում

2․ «Արարատ-Արմենիան» ինքնատիպ նվաճման հասավ՝ եվրագավաթներում նորամուտը նշելով Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ մտնելով: Հայաստանի չեմպիոնը Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճած հայկական 3-րդ ակումբն է «Փյունիկից» և «Ալաշկերտից» հետո, որոնք առաջին անգամ նման հաջողության էին հասել եվրագավաթների նախորդ խաղարկությունում: «Արարատ-Արմենիան» ևս մեկ ռեկորդ սահմանեց՝ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի երկու հանդիպումներն էլ ավարտելով հաղթանակով:

«Արարատ-Արմենիան» դարձավ հայկական 2-րդ ակումբը, որը Եվրոպա լիգայի մրցաշարում նորամուտը նշեց հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: Մինչ այդ միայն «Ալաշկերտին» էր հաջողվել առաջին իսկ փորձից հաջորդ փուլ մտնել՝ 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում հաղթահարելով շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» արգելապատնեշը (1-0, 1-2): Ընդ որում, ի տարբերություն «Արարատ-Արմենիայի», շոտլանդացիների հետ մրցավեճում «Ալաշկերտը» նորամուտն էր նշել եվրագավաթներում:

67349976 553860561817439 5195738735311847424 o 960x640 - Հայկական ակումբները մի քանի ռեկորդներ սահմանեցին և 3 հոբելյան նշեցին եվրագավաթներում

3․ «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 3-րդ հաղթանակները տոնեցին և կրկնեցին «Փյունիկին» պատկանող ռեկորդը: Վերջինս նման ցուցանիշ էր գրանցել 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի («Ֆոլգորե» Սան Մարինո՝ 2-1, 2-1, «Մոլդե» Նորվեգիա՝ 1-0) և 2018/19թթ. Եվրոպա լիգայի («Վարդար» Հս. Մակեդոնիա՝ 1-0, 2-0, «Տոբոլ» Ղազախստան՝ 1-0) մրցաշարերում:

4․ «Լինկոլն Ռեդ Իմպսը» Ջիբրալթարի 2-րդ ներկայացուցիչն էր, որ եվրագավաթներում մրցեց հայկական թիմի հետ: Հայ-ջիբրալթարական առաջին դիմակայությունն անհաջող էր հայկական թիմի համար: 2016/17թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկը» չէր հաղթահարել «Եվրոպայի» արգելքը: Առաջին խաղում հյուրընկալվելիս Սարգիս Հովսեփյանի սաները պարտվել էին 0-2 հաշվով, իսկ Երևանում միայն 2-1 հաշվով էին հաղթել ու դուրս էին մնացել հետագա պայքարից:

67512641 553860821817413 8536650205523607552 o 960x539 - Հայկական ակումբները մի քանի ռեկորդներ սահմանեցին և 3 հոբելյան նշեցին եվրագավաթներում

5․ «Փյունիկը» 2-րդ մրցաշրջանն անընդմեջ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճեց, ինչը յուրօրինակ ռեկորդ է հայկական ֆուտբոլում: Եթե նախորդ մրցաշրջանում փյունիկցիներն այդ հաջողությունը գրանցելիս տոնել էին 3 հաղթանակ, կրել մեկ պարտություն խփած և բաց թողած գնդակների 5-2 հարաբերակցությամբ, ապա ընթացիկ խաղարկությունում «Փյունիկը» տոնել է 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 7 գոլ, բաց թողել 5-ը:

Ալեքսանդր Տարխանովի օրոք «Փյունիկն» առայժմ անպարտելի է: Նրա գլխավորությամբ անցկացրած պաշտոնական 12 հանդիպումներում «Փյունիկը» 8 հաղթանակ է տոնել, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի:

Եվրագավաթներում իր 20-րդ մրցաշրջանն անցկացնող «Փյունիկին» 10-րդ անգամ հաջողվեց հաղթահարել մրցակցի արգելքն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ֆուտբոլում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա