Logo

Հայկական առաջին ակումբը, որ եվրագավաթներում հաղթեց Շվեդիան ներկայացնող թիմի

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 10.07.2019Հայկական ֆուտբոլ
2Z7A4117 - Հայկական առաջին ակումբը, որ եվրագավաթներում հաղթեց Շվեդիան ներկայացնող թիմի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:23

-

-

Եվրագավաթների 2019/20թթ. խաղարկության մեկնարկը հաղթական էր հայկական ակումբների համար: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ԱԻԿ-ի նկատմամբ հաղթանակով նշեց նորամուտը եվրոպական ասպարեզում:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ «Արարատ-Արմենիան» 17-րդ ակումբն էր, որ Հայաստանը ներկայացրեց եվրագավաթներում: Հայաստանի նորընծա չեմպիոնը դարձավ 4-րդ թիմը, որը եվրագավաթներում նորամուտը հաղթանակով նշեց: Նախկինում դա հաջողվել էր «Փյունիկին» (1996/97թթ. ՈՒԳ, ՀԻԿ Ֆինլանդիա՝ 3-1), «Կոտայքին» (1996/97թթ. ԳԳ, ԱԵԿ Կիպրոս՝ 1-0) և «Ալաշկերտին» (2015/16թթ. ԵԼ, «Սենթ Ջոնսթոն» Շոտլանդիա՝ 1-0): Այդ եռյակից միայն «Ալաշկերտին» էր հաջողվել նորամուտը նշել հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ:

2․ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգային մասնակցած հայկական 9 թիմերից առաջինն էր, որ հեղինակավոր այդ մրցաշարում նորամուտը հաղթանակով նշեց: Մինչ այդ Հայաստանի չեմպիոններից միայն «Շիրակն» (2000/01թթ., ԲԱՏԷ Բելառուս՝ 1-1) ու «Ալաշկերտը» (2016/17թթ., «Սանտա Կոլոմա» Անդորրա՝ 0-0) նորամուտի խաղում չէին պարտվել՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի:

2Z7A4156 960x645 - Հայկական առաջին ակումբը, որ եվրագավաթներում հաղթեց Շվեդիան ներկայացնող թիմի

Վարդան Մինասյան. «Խաղը լավ դասավորվեց, բայց դա նաև մեր ճնշման արդյունքն էր» (տեսանյութ)

3․ «Արարատ-Արմենիան» հայկական 2-րդ թիմն էր, որ մրցավեճի բռնվեց շվեդական ԱԻԿ-ի հետ: 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում Գյումրիի «Շիրակին» չէր հաջողվել գտնել ԱԻԿ-ի դարպասի բանալին՝ 2 հանդիպումներում էլ պարտվելով միևնույն 0-2 հաշվով:

4․ Հայկական ակումբները 4-րդ անգամ մրցավեճի բռնվեցին շվեդական թիմերի հետ՝ տոնելով առաջին հաղթանակը: Մինչ այդ եվրագավաթներում շվեդական 3 թիմերի («Մալմյո», «Հելսինգբորգ», ԱԻԿ) հետ կայացած 6 հանդիպումներից 5-ում մեր թիմերը պարտվել էին, մեկն ավարտվել էր ոչ-ոքի: Հայկական թիմերն ընդամենը 2 գոլ էին խփել (երկուսն էլ՝ «Միկան»), սեփական դարպասը բաց էին թողել 15 գնդակ:

IMG 6712 960x669 - Հայկական առաջին ակումբը, որ եվրագավաթներում հաղթեց Շվեդիան ներկայացնող թիմի

Անտոն Կոբյալկո. «Այս թիմի հետ հնարավոր է խաղալ, մենք դա ապացուցեցինք» (տեսանյութ)

5․ ԱԻԿ-ի նկատմամբ տոնած հաղթանակը Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայկական թիմերի համար 13-րդն էր անցկացրած 61 հանդիպումներում: 14 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 34-ում հայկական ակումբները պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 49 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 95 գնդակ:

6․ Պետրոս Ավետիսյանը բացեց գոլերի հաշիվը Չեմպիոնների լիգայում՝ եվրագավաթներում խփած գնդակների քանակը հասցնելով 3-ի: Եվրագավաթներում նա իր առաջին գոլը խփել էր 2017թ. հունիսի 29-ին Երևանում կայացած Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում՝ «Փյունիկի» կազմում 11մ հարվածով գրավելով Սլովակիայի «Սլովանի» դարպասը:

2Z7A4101 960x674 - Հայկական առաջին ակումբը, որ եվրագավաթներում հաղթեց Շվեդիան ներկայացնող թիմի

Պետրոս Ավետիսյան. «Դուրս էինք եկել անմնացորդ նվիրվելու» (տեսանյութ)

7․ Չեմպիոնների լիգայի մրցաշարում Պետրոս Ավետիսյանը դուբլի հեղինակ դարձած 5-րդ ֆուտբոլիստն էր: Նախկինում նման հաջողության էին հասել Արմեն Սանամյանը, Արման Քարամյանը, Էդգար Մանուչարյանն ու Ռումյան Հովսեփյանը:

8․ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից միայն Գոռ Մալաքյանն էր նախկինում խաղացել ԱԻԿ-ի դեմ: Նա «Շիրակի» կազմում մասնակցել է 2015թ. հուլիսի 16-ին Ստոկհոլմում կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը: Գոռն այդ խաղում խաղադաշտից հեռացված 3 շիրակցիներից մեկն էր: Նա 80-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ, որի պատճառով չմասնակցեց մեկ շաբաթ անց Գյումրիում կայացած թիմերի պատասխան հանդիպմանը:

2Z7A3950 960x640 - Հայկական առաջին ակումբը, որ եվրագավաթներում հաղթեց Շվեդիան ներկայացնող թիմի

«Արարատ-Արմենիա» – ԱԻԿ հանդիպման տեսությունը (տեսանյութ)

9․ «Արարատ-Արմենիայի» 5 ֆուտբոլիստներ՝ Ռոժդի Աշենտեն, Անժելո Մենեզեսը, Զակարիա Սանոգոն, Ֆուրջել Նարսինգն ու Իլյա Անտոնովը պաշտոնական մրցումներում նորամուտը նշեցին Հայաստանի չեմպիոնի կազմում:

10․ Միայն Գոռ Մալաքյանն ու Պետրոս Ավետիսյանն էին հայկական թիմերի կազմում նախկինում հանդես եկել եվրագավաթներում: Մալաքյանը եվրագավաթներում 9-րդ խաղն անցկացրեց, Ավետիսյանի համար ԱԻԿ-ի հետ մրցավեճը 8-րդն էր: Երկուսն էլ եվրագավաթներում հանդես են եկել հայկական 3 թիմերի կազմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա