Logo

Հայկական ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերան՝ կարևորագույն միջազգային կինոփառատոնում

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 25.12.2020ՍՊՈՐՏ
EF6A5020 1FA5 4D68 BC83 7BB5E8E371B9 - Հայկական ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերան՝ կարևորագույն միջազգային կինոփառատոնում

Մինչ 2020-ը համաշխարհային կինոշուկային բերեց բազմաթիվ հետաձգված և չեղարկված պրեմիերաներ ու կինոփառատոնային ցուցադրություններ, նկատվում է խիստ հուսադրող և մոտիվացնող տենդենց հայերի՝ աշխարհի կարևորագույն՝ Clermont-Ferrand միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում հայտնվելու կապակցությամբ, (փառատոնի ամբողջական անվանումը՝ Festival international du court métrage de Clermont-Ferrand):

Անցած տարի ֆրանսիական հարավում անցկացվող կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրում էր հայտնվել հայաստանցի ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» երգիծական տրագիկոմեդիան, իսկ օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2021-ի նույն ծրագրում ներկայացվելու է ևս մեկ հայաստանաբնակ ռեժիսորի՝ Արգինե Իսանյանսի դեբյուտային՝ «Շեմից այն կողմ» կարճամետրաժը։

Իսանյանսի ֆիլմը կարելի է դասել սոցիալական դրամաների շարքին, որտեղ ներկայացված է տուժողի այցը Երևանի ոստիկանական բաժանմունք և՛ դիմողի, և՛ այդտեղ աշխատող տարբեր՝ երիտասարդ ու փորձառու քաղաքապահների աչքերով։ Ոստիկաններն առանձնապես չեն շտապում օգնել տուժողին՝ գերադասելով նախևառաջ փիլիսոփայել սոցիալական և կենցաղային հարցերի շուրջ, բացել տնական տոլմայի տարրաները, մի փոքր ննջել։ Գլխավոր դերերում ներգրավված են դերասաններ Մխիթար Ավետիսյանը, Սերգեյ Դանիելյանը և Նարեկ Ալեքսանյանը։

Հարկ է նշել, որ ԿլերմոնՖերանը կարճամետրաժ ֆիլմերի կարևորագույն միջազգային կինոփառատոն է ոչ միայն Եվրոպայում, այլ ամբողջ աշխարհում, տեղի է ունենում ամեն տարի՝ Ֆրանսիայի հարավում գտնվող ԿլերմոնՖերան փոքրիկ ուսանողական քաղաքում: Բացի այդ՝ կինոփառատոնը ցուցադրությունների նշանակալից հարթակ լինելու հետ մեկտեղ, համարվում է նաև համաշխարհային կարճամետրաժ ֆիլմերի ամենամեծ կինոշուկան:

Գլխավոր ծրագիրը ներառում՝ Միջազգային մրցույթ, Ազգային մրցույթԿարճամետրաժ ֆիլմերի շուկա, Լաբորատորիայի մրցույթ և մի քանի արտամրցութային՝ երկրորդական բաժիններ։ Հիշեցնենք, որ «Շեմից այն կողմ»-ը ներկայացված է գլխավոր՝ միջազգային մրցութային ծրագրում։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա