Logo

Հայկական ֆուտբոլի 5 աղմկահարույց մարզչական հեռացումները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 13.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
42886752 2189438857756388 6243429757300506624 o - Հայկական ֆուտբոլի 5 աղմկահարույց մարզչական հեռացումները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:10

-

-

Վերջին օրերին հայկական ֆուտբոլում թեժ էր: Իրենց պաշտոններից հեռացան «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան և «Ուրարտուն» գլխավորող Ալեքսանդր Գրիգորյանը: Այս փոփոխությունները բազմաթիվ քննարկումների պատճառ դարձան: VNews.am-ը վերհիշել է հայկական ֆուտբոլի ևս 5 աղմկահարույց պաշտոնանկություններ, որոնք անսպասելի էին ու դարձան մեծ անակնկալ:

Աբրահամ Խաշմանյան («Արարատ», 2013-14 մրցաշրջան)

Առաջինը մեր ցանկում՝ Խաշմանյանի պաշտոնանկությունն էր 2014 թվականին: 2008-ի սկանդալային «ոսկե խաղից» 6 տարի հետո «Արարատը» կրկին հավակնում էր չեմպիոնի կոչմանը: Երևանցիները գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, սակայն մրցակիցները լուրջ էին տրամադրված:

Ապրիլի 26-ին «Արարատը» 0:2 հաշվով պարտվեց «Միկային»: Խաղից հետո Խաշմանյանն այնքան դժգոհ էր իր թիմի խաղից, որ ասաց. «այսպիսի ֆուտբոլով չեմպիոն չենք կարող դառնալ»:

Իմանալով «հայկական Մոուրինյոյի» բնավորությունը՝ կարելի է այդ խոսքերը որակել Ժոզեի օրինակով հայկական «mind games»: Սակայն ակումբի ղեկավարությունն այլ կերպ որակեց մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը: Ասուլիսից քիչ անց հայկական մամուլը «պայթեց». Խաշմանյանը պաշտոնանկ է արվել: «Արարատի» ղեկավարությունը չլսված քայլի գնաց և առաջնության ավարտից 4 տուր առաջ հեռացրեց թիմին դեպի չեմպիոնություն տանող մարզչին: Այդ պահին «Արարատն» ուներ 43 միավոր, «Բանանցը» (ներկայիս «Ուրարտու»)՝ 41, իսկ «Միկան»՝ 40: Արդյունքում, «Արարատը» հաջորդ 4 խաղերում վաստակեց ընդամենը 1 միավոր և ոչ միայն զրկվեց չեմպիոնությունից, այլ նաև չհայտնվեց եվրագավաթներում ՝գրավելով չորրորդ տեղը:

Սուրեն Չախալյան («Ուլիս», 2014-15 մրցաշրջան)

2014-ը տարօրինակ որոշումների տարի էր: Խաշմանյանի դեպքից կես տարի անց «Արարատի» օրինակին հետևեց «Ուլիսը»: Ամռանն այդ ակումբի ղեկը ստանձնել էր հայկական ֆուտբոլի ամենասկանդալային անհատներից մեկը՝ Վալերի Հովհաննիսյանը: Վերջինս աշխատել էր որպես գործակալ և մեծ կապեր ուներ ֆուտբոլային աշխարհում, հատկապես հետխորհրդային երկրներում: Նա արագորեն նոր կազմ հավաքեց «Ուլիսի» համար և այնպես մեկնարկեց առաջնությունում, որ տպավորություն էր թե առաջնությունը համակարգչային խաղի ռեժիմով է ընթանում:

1436378276 5271 - Հայկական ֆուտբոլի 5 աղմկահարույց մարզչական հեռացումները

Մեկնարկային 9 տուրում երևանցիները 8 հաղթանակ տոնեցին, 1 ոչ-ոքի գրանցեցին և 25 միավորով վստահորեն գլխավորում էին մրցաշարային աղյուսակը:  Սակայն անսպասելիորեն Սուրեն Չախալյանը հեռացավ «Ուլիսից», նրան փոխարինեց Գագիկ Սիմոնյանը: Դա որոշ ժամանակ չազդեց թիմի արդյունքների վրա. 3 խաղ 3 հաղթանակ և 15 գոլ, բայց հետո զգալ տվեց: Մրցակիցները սկսեցին հարմարվել «Ուլիսին»: Արդյունքում, երևանցիները սկսեցին հաճախ միավորներ կորցնել, «Փյունիկը» կարողացավ շրջանցել նրանց և 11 միավորի առավելությամբ չեմպիոն դառնալ:

Մինչ օրս հայտնի չէ կոնկրետ պատճառը՝ ինչու Չախալյանը հեռացավ «Ուլիսից»: Ամենահավանական տարբերակը Վալերի Հովհաննիսյանից հետ աշխատելու բարդություններն են: Օրինակ, նախորդ մրցաշրջանում, երբ Հովհաննիսյանն «Արարատի» տնօրենն էր, նա 7 գլխավոր մարզիչ փոխեց: Մեկ այլ տարբերակ է «Ուլիսում» այդ ժամանակ սկսվող մութ պատմությունները, որոնք ենթադրաբար դուր չեն եկել Չախալյանին: Հեռանալուց ամիսներ անց նա վերադարձել էր, բայց հաջորդ մրցաշրջանի մեկնարկից 5 տուր անց կրկին լքեց ակումբը: Նրան կրկին փոխարինել էր Գագիկ Սիմոնյանը: Որոշ ժամանակ անց ակումբն հայտնվեց պայմանավորված խաղերի սկանդալում և լուծարվեց:

Վարուժան Սուքիասյան («Արարատ», 2007թ.)

Հայաստանի պատմության ամենաժողովրդական թիմն արդեն 2007 թվականին պատրաստվում էր վերջ դնել «Փյունիկի» հեգեմոնիային, որը 6 տարի անընդմեջ չեմպիոն էր դարձել: Այդ տարի Հայաստանի առաջնությունում չեմպիոնական պայքար էին մղում նաև «Միկան» և «Բանանցը», բայց «Արարատն» ուներ Մարկոս Պիզելի, որը ֆանտաստիկ ֆուտբոլ էր ցուցադրում: Բրազիլացին, որը հետագայում Հայաստանի հավաքականում պետք է խաղար, 2007 թվականի առաջնությունում 22 գոլով դարձավ լավագույն ռմբարկու: Դա այն դեպքում, որ Մարկոսը մաքուր հարձակվող չէր:

Այդ ամենը ղեկավարում էր Վարուժան Սուքիասյանը: Նրա գլխավորությամբ «Արարատը» դեպի չեմպիոնություն էր ընթանում, բայց հետո մարզիչն անակնկալ հեռացավ ակումբից: «Արարատը» Սերբիայից հրավիրեց Դուշան Միհիչին, որը ի սկզբանե պետք է «խորհրդական» լիներ: Բայց դա դուր չեկավ Սուքիասյանին և նա լքեց իր պաշտոնը: «Արարատն» էլ չեմպիոնական ուղին փոխեց  պարտություններով: Թիմը երկու անգամ 0:6 հաշվով պարտվեց «Բանանցին» և «Փյունիկին»: Դա ամբողջ առաջնության ամենախոշոր հաշվով երեք պարտություններց էին:

Poland Armenia training in warsaw 31 - Հայկական ֆուտբոլի 5 աղմկահարույց մարզչական հեռացումները

Առանց Սուքիասյանի «Արարատը» 49 միավորով գրավեց չորրորդ տեղը և կրկին չեմպիոն դարձած «Փյունիկին» զիջեց 8 միավորով, իսկ երկորրդ տեղը գրաված «Բանանցին»՝ 3:

Արամ Ոսկանյան («Բանանց», «Ալաշկերտ» 2018-19 մրցաշրջան)

«Ուրարտու» ակումբը բաց է խաղային քաղաքականության փոփոխությունների համար: Այդպիսի փոփոխությունների շարքից էր 2018-ին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Արամ Ոսկանյանի նշանակումը: «Սեփական սաներով հաջողության հասնելուց» մինչև «առանց որակյալ լեգեոներների դա անհնար է» քաղաքականությունների խառնաշփոթում հայտնվեց նաև Ոսկանյանը: 2018-19 մրցաշրջանի մեկնարկում նախկին «Բանանցը» 2 խաղում 1 միավոր վաստակեց, բայց մարզիչն արագորեն հասկացավ, որ իր առջև դրված խնդիրը չի կարող կատարել և հեռացավ: Նա տվյալ կազմով բարձր տեղեր գրավելու խնդիրն որակեց անհնար։ Չնայած դրան Ոսկանյանին փոխարինած Իլշատ Ֆայզուլինը կարողացավ «Բանանցի» հետ եվրագավաթների ուղեգիր նվաճել:

Մեր ընտրանին

Եթե «Ուրարտուն» սիրում է քաղաքականություն փոխել, «Ալաշկերտը» սիրում է մարզիչներին հաջողություն ասել: «Բանանցից» հեռանալուց հետո Արամ Ոսկանյանը 10-րդ տուրից գլխավորեց «Ալաշկերտը», որն այդ պահին չորրորդ տեղում էր.

«Խնդիր դրվեց մինչև ձմեռային հանգստի գնալը տեղ զբաղեցնել լավագույն եռյակում։ Մենք գերազանցեցինք սպասելիքները և ընդմիջման գնացինք 1-ին հորիզոնականում՝ 2-րդ տեղը զբաղեցնող թիմից առաջ լինելով 4 միավորով»,- VNews.am-ի հետ զրույցում պատմել էր Ոսկանյանը:

Pyunik vs Alashkert 22 960x640 - Հայկական ֆուտբոլի 5 աղմկահարույց մարզչական հեռացումները

Թիմը ձմեռային դադարից հետո էլ պահպանում էր առաջատարի դիրքը, բայց 26-րդ տուրում 0:2 հաշվով պարտվեց «Բանանցին» այն ժամանակ, երբ խաղային ակնհայտ առավելություն ուներ։«Ալաշկերտի» ղեկավարությունը պաշտոնանկ արեց Ոսկանյանին: Հետագայում «Ալաշկերտը» դարձավ գավաթակիր, սակայն մինչև կիսաեզրափակիչ փուլ նրանց Ոսկանյանն էր հասցրել։Նա առաջին խաղում արդյունավետ ոչ-ոքի խաղաց ապագա չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ, ինչը որոշիչ դարձավ եզրափակիչում հայտնվելու համար (պատասխան խաղում՝ 0:0):

Անդրեյ Տալալաև («Փյունիկ», 2018-19 մրցաշրջան)

«Փյունիկի» սեփականատեր դառնալուց հետո Արթուր Սողոմոնյանի հաջող որոշումներից մեկը գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեյ Տալալաևին նշանակելն էր: Վերջինը ոչ միայն հայտնի ֆուտբոլիստ էր և դարձավ խոստումնալից մարզիչ, այլ նաև համարվում է փայլուն հեռուստատեսային վերլուծաբան: Նա Հայաստան գալով՝ Ռուսաստանի ուշադրությունը սևեռեց մեր առաջնության վրա: «Փյունիկի» խաղերի մասին գրում էին ոչ միայն ռուսական առաջատար լրատվամիջոցները, այլ նաև հանրահայտ մեկնաբաններ, որոնք Տալալաևի հետ աշխատել էին հեռուստատեսությունում։ Նրանք ժամանում էին Հայաստան երևանյան թիմի խաղը դիտելու համար։

Pyunik vs Maccabi 2 960x640 - Հայկական ֆուտբոլի 5 աղմկահարույց մարզչական հեռացումները

«Փյունիկի» արդյունքները նույնպես նպաստում էին ճանաչված լինելուն: Տալալաևը «Փյունիկի» ղեկը ստանձնեց Եվրոպա լիգայի որակավորման փուլի մեկնարկից առաջ և անմիջապես հաղթահարեց ավելի ուժեղ համարվող «Վարդարի» և «Տոբոլի» արգելքները: Տպավորություն կար, որ հենց «Փյունիկն» է չեմպիոնության գլխավոր հավակնորդը: Թիմը ձմեռային դադարի գնաց երկրորդ տեղում, իսկ գարնանն անցկացրած 5 խաղում 10 միավոր վաստակեց և շարունակում էր հետապնդել առաջատարին: Այդուհանդերձ, ապրիլի 9-ին նա լքեց իր պաշտոնը: «Փյունիկը» հեռացման պատճառ նշեց Տալալաևի «ընտանեկան խնդիրները», սակայն հաջորդ օրը ռուս մասնագետը նշանակվեց մերձմոսկովյան «Խիմկիի» գլխավոր մարզիչ:

«Փյունիկում» նրան փոխարինեց մեկ այլ հեղինակավոր մարզիչ՝ Ալեքսանդր Տարխանովը, որը կարողացավ հաջող շարունակել իր հայրենակցի գործը և մինչև վերջ պայքարել չեմպիոնության համար։ Ճակատագիրը որոշվեց վերջին տուրում՝ հօգուտ «Արարատ-Արմենիայի»:

Այստեղ է հանդես եկել Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը․ Լուծարված «Կոտայքի» դերը հայկական ֆուտբոլում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա