Logo

Հայկական իմաստությունն ասում է…

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
հայկական առած - Հայկական իմաստությունն ասում է...
  • Հոտի բերանը որ հետ են շրջում, կաղ ոչխարները հոտի առաջև են հայտնվում։

 

  • Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։

 

  • Լեզուդ չլներ՝ ագռավները աչքերդ հանել էին։

 

  • Մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերակնկան։

 

  • Կիրակի օրվա փլավը երկուշաբթի էլ կուտվի։

 

  • Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։

 

  • Կուժ ասում եմ, կուլա լսի։

 

  • Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը։

 

  • Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է։

 

  • Դուռդ փակ պահիր և հարևանիդ գող մի հանի

 

  • Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի

 

  • Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

 

  • Անճարը կուտի բանջար։

 

  • Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին։

 

  • Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:

 

  • Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է։

 

  • Լավություն արա ու ջուրը գցի, ձուկը չիմանա Աստված կիմանա:

 

  • Առաջ մտածիր, հետո խոսիր։

 

  • Դուն քուն, բախտդ արթուն։

 

  • Հեռվի զուռնի ձենը քաղցր է։

 

  • Լույսը կբացվի, բարին հետը:

 

  • Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի:

 

  • Առուն թռի, նոր հոպ ասա։

 

  • Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

 

  • Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ 

 

  • Բախտը մի անգամ է այցելում։

 

  • Շանը հետ ընկերացի, բայց մահակը ձեռքիցդ մի գցիր։

 

  • Արևն ամպի տակ չի մնա։

 

  • Մի քոսոտ մոզին սաղ նախիրի անունը կգցի։

 

  • Ջուրը գնում է, ավազը մնում է. Մարդը մեռնում է, հիշատակը մնում է։

 

  • Աչքը աչքից կամաչի։

 

  • Ջրի բերածը ջուրն էլ կտանի։

 

  • Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։

 

  • Մոր մի օրհնանքը յոթ անեծք կքանդի։

 

  • Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։

 

  • Նվիրած ձիու ատամները չեն հաշվում։

 

  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։

 

  • Քաղցր լեզուն օձին բնից կհանի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա