Logo

Հայկական սպորտն ու հայ մարզիկներն Օսմանյան կայսրությունում․ VNews-ի ռեպորտաժը

18:23 / 24.04.2023Մարմնամարզություն
հայ մարզիկներ-Օսմանյան կայսրություն

Վերջին տարիներին Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցում սպորտային մարմնամարզությունում, ունի աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ։

Հայերի սերը դեպի մարմնամարզությունը նոր բան չէ: Մարմնակրթությամբ և ընդհանրապես սպորտով հայերը զբաղվել են դեռևս Օսմանյան կայսրությունում՝ արևմտահայության մարզական կենտրոն Կոստանդնուպոլիսում: Իսկ մարմնակրթության առաջամարտիկը, այն տարածողն ու զարգացնողը եղել է «Մարմնամարզ» թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանը:

Հայկական մարզական կյանքի զարգացմանը նպաստել են արտասահմանում կրթված հայ մարզիկները: Ֆրանսիացի հայտնի մարմնամարզիկ և մարզիչ Էդմոնդ Դեսբոնեի դասընթացներին մասնակցելուց հետո Շավարշ Քրիսյանն ու Գրիգոր Հակոբյանը վերադառնում են Պոլիս, թարգմանում ֆիզիկական դաստիարակությանը վերաբերող դասագրքեր՝ երեխաների ուսումնառությունն առավել մատչելի դարձնելու համար:

Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում մարմնամարզությունից ոչ պակաս տարածված ու սիրված էր ֆուտբոլը: Առաջին հայկական ֆուտբոլային ակումբի մասին տվյալները տարբեր են:

Հայտնի է, որ Շավարշ Քրիսյանը դեռ 1905-1906թթ. հիմել է հայկական առաջին ֆուտբոլային թիմը` «Բալթալիման»: Նույն շրջանում Վահան Չերազն Անգլիայում ուսանելուց հետո, վերադառնարձել է Պոլիս, իր հետ բերել ֆուտբոլի գնդակ և Կեդրոնական վարժարանի իր դասընկերներին ու ապագա թիմակիցներին ծանոթացրել խաղի կանոններին՝ ստեղծելով մեկ այլ թիմ՝ «Սանթրալը»: Անվանի ակումբներից է նաև «Արաքսը»:

Մանրամասները՝ VNews-ի լրագրող Նարինե Մելիքյանի ռեպորտաժում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա