Logo

Հայ վաճառականն ու առաջին սուրճը Վիեննայում

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:22 / 27.01.2022Լրահոս

Daniel Moser

Վիեննա, հայ վաճառական և սուրճ  - ի՞նչ կապ կա այս երեքի մեջ...

Վիեննական սուրճի մշակույթն այսօր ոչ թե ուղղակի սուրճ է, որքան ավանդույթ, ապրելակերպ։ Սրճարանների իրական գաղտնիքն այն է, որ նրանք չեն հանդուրժում աղմուկ և իրարանցում։ Այստեղ կարող ես մի քանի ժամ նստել ու վայելել մի բաժակ սուրճդ: Ասում են՝ նախարարները սիրում են այցելել Zum Schwarzen Kameel սրճարան, արվեստագետներն ու արվեստի ուսանողները՝ Prükel, իսկ դերասաններն ու ռեժիսորները ընտրել են Բուրգթատրոնի մոտ գտնվող Landtmann-ը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սուրճն ու սրճարանն Ավստրիայի մայրաքաղաքի անբաժանելի մասն է։

Իսկ ինչպե՞ս է բացվել առաջին սրճարանը, ո՞վ է եղել հեղինակը, կարծես թե մոռացվել է:

Հայ վաճառական Յոհանես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուր) ավելի քան 300 տարի առաջ Վիեննայում բացել է առաջին սրճարանը, որտեղ մատուցում էր մինչ այդ բնակիչներին անհայտ ըմպելիք՝ կահվա։ Սուրճի բիզնեսն արագորեն արմատավորվել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ սրճարանները դարձնելով քաղաքի այցեքարտը: 

Արդեն 17-րդ դարում Վիեննայում հայ մանր վաճառականներ էին հաստատվել, որոնցից ամենահմուտը հենց Յոհաննեսն էր։ 1683-ի թուրքական պաշարման ժամանակ եղել է թարգմանիչ և, առաջին հերթին, լրտես։ Վիեննայի փրկության գործում ունեցած վաստակի համար 17.01.1683 թվականին Լեոպոլդ Ա Հաբսբուրգ կայսրը Յոհաննեսին տվել է սուրճի առևտրով զբաղվելու արտոնություն և 20 տարվա մենաշնորհ:

Դիոդատոն առաջին սրճարանը բացել է Վիեննայի Haarmarkt-ում, այժմ Rotenturmstraße 14 հասցեում գտնվող փոքրիկ շենքում, որը գտնվում է Սուրբ Ստեփանոսի տաճարից մի փոքր հեռու: Վիեննական առաջին սրճարանը այժմ գործում է Daniel Moser անվամբ: Վիեննայի տեղեկատու ինտերնետային ծառայությունն այժմ զբոսաշրջիկներին տեղեկացնում է. «Հայազգի Յոհաննես Դիոդատոն ծնվել է 1640 թվականին Կոստանդնուպոլսում, մահացել 1725 թվականին Վիեննայում, բացել է առաջին վիեննական սրճարանը»։  

2004 թվականին Վիեննայի Վիդեն շրջանի այգիներից մեկը անվանակոչվել է Աստվածատուրի պատվին՝ Johannes-Diodato-Park:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա