Logo

Հայկոյի երգերը, որոնք հավերժ կմնան մեր սրտերում [10 երգ, որ պետք է լսել այսօր ու միշտ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 01.10.2021ՄՇԱԿՈՒՅԹ
հայկոո - Հայկոյի երգերը, որոնք հավերժ կմնան մեր սրտերում [10 երգ, որ պետք է լսել այսօր ու միշտ]

Հայկոյին սիրում էին բոլորը, սիրելու են բոլորը ու լսելու են ամեն անգամ սիրահարվելիս, բաժանվելիս, կռվելիս ու իրար հետ հաշտվելիս։ Հայկոյի երգերով իրար սեր են խոստովանելու շատ շատերը, Հայկոյի երգերի ներքո հուզվելու, տխրելու ու երջանկանալու են բոլորը։

Առանձնացրել ենք նրա երգացանկի ամենահայտնի երգերը, որոնք առաջարկում ենք լսել, վերհիշել, երգել, թախծել ու լուսավորվել…

1. Ռոմանս, որի հեղինակը Հայկոն չէ, բայց շատերը այս երգը սիրեցին հենց Հայկոյի կատարմամբ…

2. Հայկոն սաունդթրեքեր է գրել հայկական շատ ֆիլմերի համար, այդ թվում նաև «Մի վախեցիր»-ի:

3. Լատնիո երաժշտության ռիթմերը սիրում ենք բոլորս, Հայկոն էլ էր սիրում, դրա վկայությունն է նաև այս երգը, որը Ալեխանդրո Սանսի հայտնի երգի հայկական տարբերակն է…

 

4. Ռոմանտիկ, թախծոտ ու սիրուն երգ, որը շատերս էինք լսում ամեն անգամ տխրելիս, սիրելիի հետ վիճելիս… «Մի խոսքով»

 

5. Հերթական սաունդթրեքը, առանց որի անհնար է պատկերացնել «Ոչինչ չի մնա ֆիլմը»…

6. «Գա ու գնա, սիրով անհետ, գա ու գնա, անձրևի հետ»….

 

7. Կյանքի խաչվող ուղիներում

Կհանդիպենք մեկ օր իրար:

Ես հայր դարձած,

իսկ դու՝ մայրիկ,

Իրար համար անդարձ կորած:

8. Վերջին շրջանի ստեղծագործություններից, թերևս, ամենասիրելին դարձավ այս երգը:

9. 2007 թվականին Հայկոն Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում Anytime You Need երգով:

10. Հետ արի…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա