
Սեպտեմբերի 1-ին կայացել է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ փուլում մրցելու է Սլովենիայի չեմպիոն «Սելյեի» հետ:
Որակավորման երկրորդ փուլի հանդիպումը «Արարատ-Արմենիան» անցկացնելու է սեպտեմբերի 17-ին, 18:00-ին Երևանում, իսկ երրորդ փուլ հասնելու դեպքում հայկական թիմը կրկին իր հանդիպումը անցկացնելու է Հայաստանում՝ սեպտեմբերի 24-ին: