Logo

Հայտնի դարձավ Լա Լիգայից դուրս մնացած երկրորդ ակումբի անունը

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 29.04.2017ՍՊՈՐՏ
tony adams cropped 1it6a71ly6hub137t2ifsarp5d - Հայտնի դարձավ Լա Լիգայից դուրս մնացած երկրորդ ակումբի անունը

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Թոնի Ադամսի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում չօգնեց «Գրանադային» լուծելու մրցաշարային խնդիրները։ Այսօր ակումբը դուրս մնաց Լա Լիգայից և 2017/18 մրցաշրջանը կանցկացնի Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում՝ Սեգունդայում։

«Ռեալ Սոսյեդադի» հետ արտագնա խաղում Կառլոս Վելայի և Խուանմիի գոլերին Ադամսի սաները պատասխանեցին միայն Ադրիան Ռամոսի գնդակով։ «Գրանադան» 35 խաղից ունի ընդամենը 20 միավոր և այլևս չի կարող հետ բերել կորցրածը։ Նշենք, որ ակումբը 35 տարի դադարից հետո վերադառնալով ուժեղագույնների մրցաշար՝ այնտեղ կարողացավ մնալ 6 տարի շարունակ։

Ավելի վաղ Լա Լիգայից դուրս էր մնացել «Օսասունան»։ 18-րդ տեղում այս պահին գտնվում է Խիխոնի «Սպորտինգը»՝ 35 խաղում վաստակած 24 միավորով։ «Լեգանեսն» ու «Դեպորտիվոն» 34 խաղից ունեն համապատասխանաբար 30 և 31 միավոր։ Լա Կորունյան ներկայացնող թիմը մնացած 4 խաղերից գոնե մեկում հաղթելու դեպքում կապահովի իր մասնակցությունը Լա Լիգայի հաջորդ մրցաշրջանում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա