Logo

Հայտնի է Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 01.06.2021ՍՊՈՐՏ
lukaku cristiano ronaldo - Հայտնի է Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստը

Ա սերիան հրապարակել է ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անունները:

Իտալիայի 2020/21 առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն: Բելգիացին 36 խաղում 24 գոլ է խփել ու 11 գոլային փոխանցում կատարել:

Լավագույն դարպասապահ է ճանաչվել «Միլանի» ֆուտբոլիստ Ջանլուիջի Դոնարուման: Լավագույն պաշտպանի մրցանակին արժանացել է «Ատալանտան» ներկայացնող Կրիստիան Ռոմերոն:

Լավագույն կիսապաշտպանի մրցանակի համար պայքարում «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանից առաջ է անցել «Ինտերի» ֆուտբոլիստ Նիկոլո Բարելան, իսկ լավագույն հարձակվող է ճանաչվել 29 գոլով մրցաշարի ռմբարկու դարձած Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»):

Իտալիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (Մ23) է դարձել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա