Logo

Հայտնի է «Արսենալի» մրցակիցը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 01.11.2018ՍՊՈՐՏ
913748798.jpg.0 - Հայտնի է «Արսենալի» մրցակիցը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում

Հոկտեմբերի 31-ի երեկոյան կայացել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: 1/8 եզրափակիչում հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում ստացել է բարդ մրցակից: Կկայանա լոնդոնյան ամենաթեժ դերբին՝ «Արսենալ»-«Տոտենհեմը»: Մյուս զույգերը հետևյալն են՝

«Միդլսբրո» – «Բյորթոն»

«Չելսի» – «Բորնմութ»

Չորրորդ զույգը դեռևս որոշված չէ: «Լեսթեր» – «Սաութհեմփթոն» հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով «աղվեսների» նախագահի ողբերգական մահվան պատճառով: Այս զույգի հաղթողը կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ֆուլհեմ» դիմակայության հաղթողի հետ: Խաղը կկայանա այսօր ժամը 23:45-ին:

Հավելենք, որ քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները նախատեսված են դեկտեմբերի 17-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա