Logo

Հայտնի է այն 3 ակումբը, որոնք մոտ են Սուպերլիգային միանալուն

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 19.04.2021ՍՊՈՐՏ
bayern scaled - Հայտնի է այն 3 ակումբը, որոնք մոտ են Սուպերլիգային միանալուն

Եվրոպական թոփ 12 ակումբ այսօր հայտարարել է փակ Սուպերլիգա ստեղծելու մասին:

Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ այդ հիմնադիր ակումբներին ևս 3-ն են միանալու: Սպասվում է, որ դրանք են դառնալու «Բավարիան», «ՌԲ Լայպցիգը» և «Պորտուն»:

Այդուհանդերձ, դեռ վերջնական որոշում կայացված չէ: Այն սպասվում է առաջիկա ժամանակահատվածում:

Հիմնադիրները 12 ակումբներ են՝ «Ռեալը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Միլանը», «Ինտերը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» և «Տոտենհեմը»:

Սուպերլիգայի նախագահ է դարձել Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը: Փոխնախագհներ են դառնալու Անդրեա Անյելին («Յուեվնտուս») և Ջոել Գլեյզերը («Մանչեսթեր Յունայթեդ»):

  • Սուպերլիգային կմասնակցի 20 թիմ՝ 15 հիմնադիր ակումբներ, որոնք մշտական մասնակցություն կունենան, և 5 թիմ, որոնք ամեն տարի կորակավորվեն մրցաշարին մասնակցելու համար:
  • Ֆուտբոլային ավանդական օրացույցը չի փոխվի: Սուպերլիգայի խաղերը կանցկացվեն երեքշաբթի ու չորեքշաբթի, իսկ ներքին առաջնությունները, ինչպես միշտ, շաբաթ և կիրակի օրերին:
  • Մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսին՝ 10 թիմ 2-ական խմբերով կանցկացնեն խմբային փուլ՝ 2 շրջանով:
  • Խմբերի լավագույն արդյունք գրանցած 3 թիմեր անցնում են 1/4 եզրափակիչ փուլ: Խմբերում 4-րդ ու 5-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կանցկացնեն լրացուցիչ փլեյ-օֆֆ հանդիպումներ: Մինչև եզրափակիչ հասնելը՝ թիմերը կանցկացնեն երկխաղյա դիմակայություններ, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսին՝ 1 խաղով ու չեզոք մարզադաշտում:
  • Առաջիկայում կստեղծվի նաև կանանց Սուպերլիգա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա