Logo

Հայտնի է այն թիմի անունը, որտեղ Վեյնալդումն ուզում է շարունակել կարիերան

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 21.05.2021ՍՊՈՐՏ
2020 08 25 242 Salzburg Liverpool - Հայտնի է այն թիմի անունը, որտեղ Վեյնալդումն ուզում է շարունակել կարիերան

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո, կարող է շարունակել կարիերան Գերմանիայում։

Sport1.de-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը Twitter-ի իր էջում գրում է, որ ֆուտբոլիստի հետ կապ են հաստատել «Բավարիայի» ներկայացուցիչները։ Ներկա պահին կողմերը բանակցություններ են վարում, որոնք հիանալի են ընթանում։ Վեյնալդումն անձամբ ցանկանում է տեղափոխվել Մյունխեն։

Այս մրցաշրջանում Վեյնալդումը մասնակցել է «Լիվերպուլի» 37 հանդիպումների Անգլիայի Պրեմիեր լիգայում ու 2 գոլ է խփել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա