Logo

Բասկետբոլի Եվրագավաթի 2022/23 մրցաշրջանի բոլոր մասնակիցները

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:16 / 16.06.2022Բասկետբոլ
Եվրագավաթ-2022

Բասկետբոլի Եվրալիգան հրապարակել է նոր մրցաշրջանում Եվրագավաթին մասնակցող 20 ակումբների ցանկը՝ տեղեկացնում է WallaSport-ը։

Նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարում ընդգրկված չեն ռուսական ակումբները։ Փոխարենն ստուգատեսում նորամուտն է նշելու Ուկրաինայի չեմպիոն «Պրոմեթեյը», որը հանգրվանելու է ու տնային հանդիպումներն անցկացնելու է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Եվրագավաթի մասնակիցների թվում նշված չեն նաև սերբական «Պարտիզանը» և իսպանական «Վալենսիան», որոնք, ամենայն հավանականությամբ, Եվրալիգայի 2022/23 թվականների մրցաշրջանի խաղարկությանը մասնակցելու wild card կստանան։

Այսօր Բարսելոնայում տեղի է ունենալու Եվրալիգայի վարչության նիստը, որում, ինչպես սպասվում է, հաստատվելու են այս մրցաշրջանում կազմակերպության հովանու ներքո անցկացվելիք մրցումներից ռուսական ակումբներին հեռացնելու որոշումը և Եվրագավաթի մասնակիցների կազմը, ինչպես նաև որոշվելու է, թե որ երկու թիմերին է շնորհվելու Եվրալիգայի wild card։

ԵՎՐԱԳԱՎԱԹԻ 2022/23 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ 20 ԹԻՄԵՐԸ

«Բրեշիա» (Իտալիա), «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա), «Բուրկ» (Ֆրանսիա), «Բուրսասփոր» (Թուրքիա), «Համբուրգ Թաուերս» (Գերմանիա), «Գրան Կանարիա» (Իսպանիա), «Լետկաբելիս» (Լիտվա), «Լոնդոն Լայոնս» (Մեծ Բրիտանիա), «Փարիզ» (Ֆրանսիա), «Պրոմիտեաս» (Հունաստան), «Պրոմեթեյ» (Ուկրաինա), «Տրենտո» (Իտալիա), «Թուրք Տելեկոմ» (Թուրքիա), ՈՒ-ԲՏ (Ռումինիա), «Ումանա Ռեյեր» (Իտալիա), «Ուլմ» (Գերմանիա), «Հապոել» (Իսրայել), «Խովենտուդ» (Իսպանիա), «Ցեդևիտա-Օլիմպիա» (Սլովենիա), «Շլյոնսկ» (Լեհաստան)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա