Logo

Հայտնի է դարձել «Bridgerton»-ի երկրորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը

Հեղինակ
tigran5
00:00 / 27.12.2021ՍՊՈՐՏ
Bridgerton

Netflix-ը վերջապես հայտարարել է «Bridgerton» սերիալի նոր սեզոնի թողարկման ամսաթիվը: Միլիոնավոր հեռուստադիտողների կողմից սիրված արիստոկրատների ընտանիքի մասին պատմության շարունակությունը կտեսնենք 2022 թվականի մարտի 25-ին: Սթրիմինգ ծառայության բոլոր պաշտոնական սոցիալական ցանցերում ամանորյա տեսահոլովակ է հայտնվել, որտեղ հերոսները նամակ են ստանում, որից պետք է իմանան նոր եթերաշրջանի թողարկման ամսաթիվը:

Նիկոլա Քոֆլանը, որը մարմնավորում է Պենելոպա Ֆեթերինգթոնին, ասել է, որ նոր եթերաշրջանում դրամաներն ավելի շատ են լինելու: Նա նաև ասել է, որ պատմության շարունակության ընթացքում հեռուստադիտողները հերոսուհու կյանքի մասին շատ ավելին կիմանան: Ցավոք, շարունակությունում չի հայտնվի Ռեջե-Ժան Փեյջը՝ միլիոնավոր երկրպագուների սիրելին, որը մարմնավորում էր Հասթինգսի դուքսին:

Հիշեցնենք, որ Bridgerton-ը դարձել է 2020 թվականին Netflix-ի ամենաշատ դիտված սերիալը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա