Logo

Հայտնի է դարձել Սաուլի «Չելսի» տեղափոխության մանրամասները

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 31.08.2021ՍՊՈՐՏ
saul niguez cropped 1gcdi88es7a2y1mxvr4sbvb9x6 - Հայտնի է դարձել Սաուլի «Չելսի» տեղափոխության մանրամասները

Հայտնի է դարձել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսի՝ վարձակալական հիմունքներով «Չելսի» տեղափոխության մանրամասները։

Լոնդոնցիները 26-ամյա կիսապաշտպանի համար 4 մլն եվրո կվճարեն։ Նա «ազնվականների» կազմում ելույթ կունենա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մադրիդյան ակումբը պայմանագրում տրանսֆերը 35 մլն եվրոյի դիմաց հետ գնելու իրավունք է ներառել։

Ներկայումս կողմերը աշխատում են տեղափոխության շուրջ և սպասվում է, որ շատ շուտով պաշտոնական հայտարարություն կլինի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա